f

Անկախ

Բանակում մահվան դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում. Մարուքյան


Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն ասաց, որ բանակում մահվան դեպքերը լուրջ մտահոգություն են առաջացնում, դա անթույլատրելի է: 

Պատգամավորը հայտնեց, որ իրենց համար տարին սկսվել է պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներից: 

«Մենք քննարկել ենք այդ հարցերը, եւ ես ցանկանում եմ հայտնել, որ մենք կշարունակենք զգոն լինել եւ իշխանությունից պահանջել համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ ամեն ինչ չէ, որ կարելի է կապել որոշակի վարքի կամ ենթամշակույթի հետ»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է հետեւողական աշխատանքներ տանել նման դեպքերը վերացնելու համար:

Նրա կարծիքով՝ հայկական կողմի համար նման միջադեպերն անթույլատրելի են: Լրագրողներին հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» վերաբերվում այն հրապարակումներին, որ Արցախում զոհված զինծառայողների հիմնական մասը Հայաստանից է, Մարուքյանը նշեց, որ նման հայտարարություններն ու մոտեցումը սխալ են, քանի որ ԼՂՀ պաշտպանության բանակում ավելի շատ են Հայաստանից զինծառայողները, քան Արցախից, ինչով էլ պայմանավորված է Հայաստանից զինծառայողների շրջանում կորուստների բարձր ցուցանիշը: 

«Նման հայտարարությունները որեւէ կապ չունեն խոսքի ազատության հետ»,- վստահ է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները կարելի է դիտարկել ատելության քարոզչության համատեքստում:   

Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին