f

Անկախ

«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը


ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկությանը:

Այս մասին Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանն  ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Անանկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը: Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է: Եվ այս ընտրությունը նաև այդ հակավիրավական գործընթացի հետևանքն Է»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Սիմոնյանը հավելեց՝ ինքը որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու  հատկապես իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի՝ շեշտելով՝  ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները՝ իրավական բնագավառում:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր հայտնել, որ չի մասնակցելու դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությանը:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամներ կամ դատավորեր չեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Հայաստան Լուսավոր Հայաստան Ազգային ժողով Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռոբերտ Քոչարյանը՝ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու՝ իշխանության պնդումների մասին
Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info. մաս 3-րդ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ երկրի օրակարգային հարցերի մասին
Ինչո՞ւ էս դավաճաններին զինվորականները չգցեցին, որ խուսափեն ավելացող հազարավոր զոհերից, վիրավորներից, անհայտ կորածներից ու հազարավոր քառակուսի կիլոմետրեր զիջելուց
Ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել.Վազգեն Մանուկյան
Կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակը հայտնաբերվել է 70երկրներում
National Interest-ը հայտնել է Պուտինի  և  Բայդենի հեռախոսազանգի  նպատակը
Բիլ Գեյթսը COVID-19-ից  տաս անգամ ավելի վատ համաճարակ է կանխատեսել
Պուտինը նախազգուշացրել է  քաղաքակրթության  ավարտի վտանգի մասին
Իմունոլոգը՝ COVID-19-ից բուժվածների  «ամենակոպիտ» սխալի մասին
Ճապոնիայում գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ  սուտակ   են գողացել
Իսպանիայում երկրաշարժերի շարք է գրանցվել
ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության խնդրի մասին
Լոնդոնում ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է  
Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին
Մանրամասներ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մասին
Վահան Քերոբյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել
Զինծառայողներն արյուն են հանձնել
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
Շարային ստուգատես է անցկացվել 1-ին զորամիավորումում
40-ամյա հետախուզվողը TT ատրճանակից կրակել է տան ներսից. ՔԿ-ն պարզում է դեպքի հանգամանքները
«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը
Ավելին
Ավելին