ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, արձանագրվել է, որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:
Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
Վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է: