«Ավստրալիայում SARS-CoV-2-ի փոխանցումը կրթական համակարգում» լայնածավալ հետազոտությունը փաստում է՝
Դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բնականոն աշխատանքի շարունակությունը, համաճարակի զարգացման պրոցեսում էական ազդեցություն չի թողնում:
Խիստ այժմէական և կարևոր մի հարց՝ ի վերջո կա՞ն թե՞ չկան գիտական հիմքեր մեր դպրոցներում «Հատուկ ռեժիմ»-ային միջոցառումների իրականացման համար:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են Ավստրալիայի 8,1 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելս նահանգի կրթական համակարգում (դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ) երեխաների (5-18 տարեկան) և անձնակազմի շրջանում SARS-CoV-2-ի փոխանցումը:
Ուսումնասիրության օբյեկտ են հանդիսացել երեխաների և մեծահասակների շրջանում COVID-19-ի լաբորատոր հաստատված դեպքերը, որոնք հաճախել են դպրոց կամ մանկապարտեզ, վարակիչ լինելով հանդերձ, ինչը սահմանվել է որպես՝ ախտանիշների դրսևորումից 24 ժամ առաջ ուսումնական հաստատություն հաճախածներ:
Հետազոտության մեջ ընդգրկված 15 դպրոցական և տաս նախադպրոցական հաստատություններում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն երեխաների COVID-19-ի լաբորատոր հաստատված 12 և մեծահասակների 15 դեպքերի շրջանում, ինչպես նաև հսկողություն է սահմանվել նրանց 1448 կոնտակտների շրջանում:
Եվ այսպես.
Վերոնշյալ կրթական հաստատություններից երեքում հայտնաբերվել է երկրորդային վարակման հինգ դեպք (երեք երեխա, երկու մեծահասակ)՝ գրոհման ցուցիչը (attack rate) 0,5%; 5/914: Արձանագրված հինգ դեպքերի հետ առնչված 497 կոնտակտների շրջանում վարակման երկրորդային դեպքեր չեն գրանցվել:
Որպես ամփոփում.
1. Նոր Հարավային Ուելս նահանգի 7700 դպրոցական և նախադպրոցական կրթական հաստատություններից միայն 25-ում են գրանցվել հիվանդացության դեպքեր:
2. Չնայած այդ ուսումնական հաստատություններ հաճախողների շրջանում միայն 10,0% -ն է կազմել անձնակազմը, գրանցված COVID-19 դեպքերի ընդհանուր թվի մեջ նրանց տեսակարար կշիռը կազմել է 56,0%՝ ինչը համահունչ է ընդհանուր բնակչության շրջանում նմանատիպ առավել ծավալուն ցուցանիշներին:
3. SARS-CoV-2-ով երկրորդային վարակում է տեղի ունեցել 15 դպրոցներից միայն երեքում, իսկ տասը նախադպրոցական հաստատություններից՝ միայն մեկում:
4. Ընդհանուր առմամբ գրոհման միջին ցուցանիշը (attack rate) 0,4%; 5/1411, կամ մեկ վարակման դեպք յուրաքանչյուր 282 կոնտակտների դեպքում:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ դպրոցական և նախադպրոցական հաստատությունների բնականոն աշխատանքի շարունակությունը, համաճարակի զարգացման պրոցեսում էական ազդեցություն չի թողնում:
Առավել մանրամասն հետազոտության արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղումով:
https://www.thelancet.com/journals/lanchi/article/PIIS2352-4642(20)30251-0/fulltext?fbclid=IwAR3eAb2vZx1zXdzzK2ZUZykvOqWmlGtRC9vHegFN-rGmg6rDCZRxjwY4Y7g