f

Անկախ

Օգոստոսի 4-ից հետո Բեյրութից Հայաստան է վերադարձել ավելի քան 1100 հայ. ինչպես է նրանց ընդունում հայրենիքը


Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետ Հայաստան է վերադարձել  ավելի քան 1100 հայ, որոնց10-15 տոկոսը  երեխաներ են: NEWS.am-ին հայտնել էՍփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ  Հովհաննես Ալեքսանյանը` հավելեով, որ հուլիսի 14-ից մինչեւ օգոստոսի 4-ը եւս 4 չվերթեր են տեղի ունեցել եւ այդ չվերթերով էլ մինչ պայթյունը ժամանել էին 280 հայեր:

«Հայաստանից մեկնած պատվիրակությունը Բեյրութում իրավիճակի նկարագրություն է իրականացրել եւ դրանից անմիջապես հետո Կառավարության հանձնարարականով մշակվել է լիբանանահայերի ինտեգրման ծրագիր, որի նպատակն է աջակցել մեր հայրենակիցներին իրենց խնդիրները լուծելու համար: Այս ծրագրի մեջ ներառված են առողջապահականա խնդիրների լուծում, սոցիալ-տնտեսական կարիքների լուծում` ինչպես օրինակ բնակվարձերի, ներառված է տեղական հարկերից, տուրքերից ազատելու հնարավորությունները,  եթե սկսում են բիզնես գործունեություն, ներառված է կրթական կոմպոնենտ, այսինքն` տարբեր ֆոնդերից հայթայթել միջոցներ լիբանանահայ ուսանողների հետ կապված եւ մի շարք այլ հնարավորությունները»,-ասաց նա:

 

 

Հովհաննես Ալեքսանյանի խոսքով` աշխատանքի  տեղավորման հարցում աջակցում են ոչ միայն պետական մարմինները, այլ նաեւ մասնավոր ընկերությունները:

«Համավարակով պայմանավորված Հայաստանի աշխատաշուկան նույնպես տուժել է եւ դեռ չի վերականգնվել, բայց հնարավորինս փորձում ենք աշխատանքի տեղավորել»,- հավելեց նա:

Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետի  խոսքով` վերադարձողների մեծ մասն արդեն տեղավորվել է, կամ բնակարաններ ունեն, կամ վարձակալել են:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ինտեգրման ծրագիր է Մշակել, որը դեռ պետք է հաստատվի Կառավարության կողմից: Մինչ այդ մեր կողմից տարբեր բարեգհործական հիմնադրամների միջոցով ապահովվել է նրանց վարձակալության խնդիրը: Հիմնական մասը լիբանանահայերի Երեւանում է կենտրոնացած, նաեւ Երեւանին մոտ մարզերում, նաեւ գյուղաբնակ վայրերում: Մեկ տասնյակ ընտանիք էլ բնակություն է հաստատել Արցախում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստում հզոր պայթյուն էր որոտացել: Պայթյունի ալիքն ավերել եւ վնասել է տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Առնվազն 154 մարդ մահացել է, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ: Շատ մեծ վնասներ էին կրել նաեւ Բեյրութի հայկական թաղամասերը:

Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:

լիբանանահայ Լիբանան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին