Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 97 570 նոր դեպք: COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը երկրում գերազանցել է 4,6 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է նաև 1201 հիվանդ, ընդհանուր զոհերի թիվը հասել է 77 472-ի:
Նշվում է, որ ավելի քան 3,6 միլիոն մարդ ապաքինվել է կորոնավիրուսից:
Հիշեցնենք, որ ներկայումս Հնդկաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների թվով՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին: