Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» «Россия 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը անպատասխան չի թողնի Արևմուտքի հնարավոր նոր պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:
Պատասխանելով համապատասխան հարցին՝ Լավրովը նշել է, որ ոչ ոք չեղյալ չի համարել միջազգային գործերում փոխադարձության սկզբունքը:
«Կտեսնենք, ինչպիսին կլինեն նոր պատժամիջոցները: Մենք, իհարկե, կարձագանքենք: Դա չի կարելի առանց արձագանքի թողնել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր պատժամիջոցների հնարավորությունը՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով:
Նա նշել է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ չի ընդունում պատժամիջոցների մասին խոսակցությունը և պատժամիջոցների լեզուն»: