f

Անկախ

Սուրբ Վալենտինն աստիճանաբար զիջում է Սուրբ Սարգսին


Սուրբ Վալենտինի օրը կաթոլիկ եկեղեցու տոն է: Եվրոպայում XIII դարից սկսած, ԱՄՆ ում`  1777-ականներից, իսկ Ռուսաստանում` 1990-ականներից այն նշվում  է փետրվարի 14-ին: Հայաստանում այդ օրը տոնում են վերջին տասնամյակում, սակայն Հայ առաքելական եկեղեցու ջանքերով վերջին տարիներին արմատավորվում և համատարած է դառնում Սուրբ Սարգսի տոնը:

Սուրբ Վալենտինն ապրել է III դարում, Հռոմեական կայսրությունում: Այդ ազատամիտ ճգնավոր եպիսկոպոսը համոզված էր, որ սերն ամենակարևորն է մարդու համար, և պատրաստ էր իր կյանքն ու հոգևոր դասը վտանգելով` կատարել գաղտնի պսակադրություններ:  Սակայն կաթոլիկ եկեղեցու սուր աչքից դա չի վրիպում, և մի օր նրա գործունեությունը բացահայտվում է: Եպիսկոպոսին մահապատժի են ենթարկում, իսկ հետագայում նույն եկեղեցին նրան սրբերի շարքն է դասում:

Աղբյուրները վկայում են, որ Վալենտինի բանտարկությունը և սպանությունը  պայմանավորված էր հատկապես այն հանգամանքով, որ հռոմեացի կայսրը չէր թույլատրում իր լեգեոնների զինվորներին ամուսնանալ, իսկ Վալենտինը գաղտնի ամուսնացնում էր սիրահարներին: Նրա կախաղանի օրը` փետրվարի 14-ը, համընկնում է հռոմեական տոնի` սիրո աստվածուհի Յունոնայի օրվա հետ, և այդ օրվանից մարդիկ փետրվարի 14-ը հիշում են  որպես Սուրբ Վալենտինի կամ սիրահարների օր:

Եվրոպայում և Ամերիկայում Վալենտինի տոնի կապակցությամբ հունվար-փետրվար ամիսներին աշխուժանում է մանրածախ առևտուրը` ապահովելով կոնֆետների, զարդերի, ոսկյա իրերի վաճառքի ծավալների աճ: Օրինակ` անցյալ տարի, միջին վիճակագրական տվյալներով, սովորական ամերիկացին Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ծախսել է մոտ 115 դոլար, 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 103 դոլար:

Հայաստանում այդ օրերին աշխուժանում է հատկապես ծաղկի բիզնեսը: Գները զգալիորեն բարձրանում են, սակայն պահանջարկը դրանից չի նվազում: Հայաստանում որոշ քահանաներ համոզված են, որ Սուրբ Վալենտինի օրը նշելու ավանդույթը չի վերանում, քանի որ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են դա պահելու համար: Իսկ, օրինակ, Ուզբեկստանն այս տարի չեղյալ է հայտարարել բոլոր համերգներն ու միջոցառումները, որոնք նախատեսված էին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ուզբեկ կատարողներին սիրահարների օրվա համերգներին մասնակցելու բանավոր արգելք է տրվել:

Սիրահարների այգում կատարած փոքրիկ հարցախույզից պարզ դարձավ, որ շատ հայ պատանիներ ու երիտասարդներ նախընտրում են նշել հենց Սուրբ Սարգսի տոնը: «Մեր տանն ավանդույթ է Սուրբ Սարգսի տոնը նշելը,- ասաց 22-ամյա Ալինան,- իսկ Վալենտինը հայկական տոն չէ, ինչու՞ պետք է նշենք, մանավանդ որ նման տոն ունենք: Այդ օրն անպայման կգնանք եկեղեցի, օրհնված բլիթներ կբերենք, ընկերներով կնշենք»:

Ավագ դպրոցի աշակերտուհի, 15-ամյա Թամարան ևս ասում է, որ իր համար հայկական տոները, այդ թվում նաև Սուրբ Սարգսի տոնը, շատ ավելի հոգեհարազատ են: Ասում է, որ իրենք դպրոցում Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթներ են պատրաստում և բաժանում 8-րդ դասարանից բարձր աշակերտներին: Նա հավատում է աղի բլիթ ուտելու օրը տեսած երազին: «Ես նոր դպրոց եմ տեղափոխվել և այնտեղ պատահաբար հանդիպել եմ այն տղային, որին անցյալ տարի աղի բլիթի երազի ժամանակ տեսել էի,- պատմեց նա:- Իհարկե, այն ժամանակ նա ինձ համար անծանոթ էր, և տեսնելով շատ զարմացա»:

Մի քանի սիրահար զույգեր էլ ասացին, որ իրենց համար հոգեհարազատ է Վալենտինի տոնը:  Մի երիտասարդի կարծիքով` Սուրբ Սարգիսը դեռևս նոր է և չի հասցրել «մոդայիկ դառնալ»: Մեկ ուրիշ  սիրահար զույգ էլ այդ կարծիքին էր. Սուրբ Սարգիսը դեռևս լուրջ «մրցակից» չէ Սուրբ Վալենտինի տոնին: Մի քանիսն էլ նշեցին, որ օգտվելով առիթից` տոնելու են երկուսն էլ:

Սակայն փաստն այն է, որ տարեցտարի հայ երիտասարդների շրջանում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրը տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, սրճարաններն ու բարերը լեփ-լեցուն են լինում: Այս տարի ևս նախատեսված են տոնական միջոցառումներ: Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, որից հետո` երիտասարդների օրհնության կարգ: Այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց են լինելու մինչև երեկոյան ժամը 21.00-ը:

 

Սուրբ Վալենտին Սուրբ Սարգիս

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին