f

Անկախ

Ուջանի վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոն


«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին՝ ժ. 19:00-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի այգում և ամփոփվելու է դեկտեմբերի վերջում։ Բացման արարողությանը ելույթ են ունենալու Ուջանի երաժշտական դպրոցի երեխաները, ու այնուհետ ցուցադրվելու է իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի կարճամետրաժ ֆիլմն Ուջանի մասին։ Ռեժիսորը, փառատոնի հյուրը լինելով 2017 թվականին, հավանել է գյուղն ու փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» ՀԿ-ի օժանդակությամբ՝ ֆիլմ նկարել Հայաստանում։ Ուջանյան բացօթյա ցուցադրությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը:

Փառատոնի ընթացքում «Անտարես» հրատարակչությունը փառատոնի խնդրանքով գրքերի խմբաքանակ է նվիրաբերելու Ուջանի գրադարանին։ Իսկ Ուջանի երեխաները «Ֆիլմադարան» ՀԿ-ի կինոմասնագետների աջակցությամբ կարճամետրաժ ֆիլմեր կնկարեն իրենց գյուղի մասին. ի վերջո բոլոր կարճամետրաժները կմոնտաժվեն մեկ ֆիլմ-անտոլոգիայի մեջ:

 

Անցյալ տարիներին մեր տեղացի ու արտասահմանցի հյուրերը մեկ շաբաթ ապրում էին Ուջան գյուղի բնակիչների տներում, հաց էին կիսում նրանց հետ ու երեկոյան միասին բացօթյա ֆիլմեր դիտում Ուջանի այգում։  Քանի որ սահմանները փակ են ու արտասահմանյան հյուրեր ընդունել չենք կարող, այս տարի ուջանյան ցուցադրություններից բացի՝ մեր կայքում (www.atieff.org) լինելու են առցանց ցուցադրություններ՝ յուրաքանչյուր շաբաթ, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Փառատոնային մեկշաբաթյա ձևաչափը մեխանիկորեն առցանց տիրույթ տեղափոխելու փոխարեն՝ կազմակերպիչները որոշել են ավելի հեռուստատեսային երկարատև ձևաչափ որդեգրել՝ շաբաթը մեկ նոր ֆիլմ ներկայացնելով հանդիսատեսին: Բոլոր առցանց ցուցադրություններն ուղեկցվելու են հեղինակների հետ հարցազրույցներով։ Լինելու են նաև առցանց քննարկումներ փառատոնի բոլոր մասնակիցների միջև զանազան արվեստագիտական թեմաներով։

 

Այս տարվա լիամետրաժ ու կարճամետրաժ ծրագրերում ներառված են 15 ֆիլմ՝ 13 երկրից (Հայաստան, Կանադա, Ավստրալիա, Պորտուգալիա, Լեհաստան և այլն), որոնց մեծ մասն արդեն իսկ արժանացել են բազմաթիվ մրցանակների՝ աշխարհի զանազան հեղինակավոր կինոփառատոներում։ Այստեղ կան ամենազանազան տեսակի վավերագրական ֆիլմեր՝ ազգագրական, փորձարարական, անիմացիոն, մանկական և այլն։ Ֆիլմերը ցուցադրվում են հայերեն և անգլերեն ենթագրերով:

 

Դեկտեմբերի վերջում միջազգային ժյուրին կհայտարարի հաղթողներին, որոնք կպարգևատրվեն Ուջանի գորգագործության խմբակի երեխաների կողմից հատուկ այս առիթով կարված հայկական ավանդական գորգերով։

 

Ուջանի վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոն

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին