f

Անկախ

Երբ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը. Տավուշում մեկնարկում է «Երևան ջազ ֆեստը»


Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո ջազի սիրահարները կարող են վայելել սիրելի երաժշտությունը «Երևան ջազ ֆեստի» շրջանակում, որն անցկացվելու է սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում:

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես են գալու Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ  դժվար է բացատրել այս նախաձեռնության բարոյական, հոգեբանական ազդեցությունը, որովհետև այն գերազանցում է մեր ակնկալիքները: «Այս ծրագիրը սահմանամերձ համայնքների վրա նաև տնտեսական ներգործություն է ունենում, քանի որ յուրաքանչյուր համերգին հետևելու նպատակով Երևանից, ՀՀ տարբեր քաղաքներից Տավուշ են մեկնում բազմաթիվ քաղաքացիներ: Օրեր առաջ մարզպետն ասաց, որ լրջագույն խնդիր ունեն կապված սննդի վայրեր, հյուրատներ և սակավաթիվ հյուրանոցներում ազատ սենյակներ գտնելու հետ: Սա նշանակում է, որ մշակույթը նպաստում է տեղական տնտեսության զարգամանը»,-ընդգծեց Խզմալյանը:

Նրա խոսքով` «Երևան ջազ ֆեստը» Հայաստանի առաջատար միջազգային փառատոններից է: «Շատ կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորը վստահ լինի, որ իր ընտանիքն ապրում է  մշակութային  ժամանցով, որ իր զավակները հնարավորություն ունեն հաղորդակցվելու բարձրակարգ արվեստագետների հետ, մշակութային արժեքների հետ, ինչն էլ բարոյահոգեբանական  ներուժ է սահմանում իր կյանքը վտանգող զինվորի համար»,-նշեց փոխնախարարը:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն էլ խոստովանեց, որ մինչ այս փառատոնը ինքը չէր եղել Բերդ քաղաքում և կարծում է, որ մեծ բան է կորցրել: Նրա հավաստիացմամբ`ասոցիացիան հետևողական կլինի և այլ միջոցառումները կազմակերպելիս հաշվի կառնի ոչ միայն Տավուշի մարզը, այլև սահմանամերձ այլ մարզերը:

Հայաստան Երևան ջազ ֆեստ Տավուշի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում  կորոնավիրուսի ևս 19138 նոր դեպք է հայտնաբերվել
Արշակ Զաքարյանին բերման են ենթարկել
Գեներալ Մուրադովը Բաքվից Հայաստան է բերում 5 շիրակցի գերեվարվածի
Ռուսական կողմի միջնորդությամբ եւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ
Քաղաքացիները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանների եւ նրանց միջեւ քաշքշուկ սկսվեց. ուղիղ
Արցախի պաշտոնյաներն այցելել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված փրկարների ընտանիքներին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր»
Եթե Նիկոլը չի ուզում գնա, Աննան չի թողնում, պետք է գնալ Աննային բացատրել. Իսրայել Հակոբկոխյան
Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ին հանրապետության առանաձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն
Էջմիածին-Շահումյան ճանա­պար­հա­հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել
Բանակը չէր պարտվի, եթե բանակին չհարվածեին թիկունքից․ գլխավոր դատախազից պահանջելու ենք ձերբակալել Փաշինյանին. Ա. Զաքարյան
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքն արդեն գործում է․ որքանո՞վ էինք պատրաստվել, ո՞վ է շահել և ո՞վ կորցրել կառավարության որոշումից
Բանակի ղեկավարները կարող է ասել, թե ինչն էր Շուշիի անկման առեղծվածը. Սեյրան Օհանյան
Բժշկական համալսարանի 29 ռազմական բժիշկներ եւ ուսանողներ են զոհվել Արցախում պատերազմի ժամանակ. Նրանց անունները փորագրվել են պատվո տախտակին
Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ
Սորոսական դրածոների միջոցով հիմա էլ փորձում են քանդել Ռուսաստանը, ինչպես դա արեցին ՀՀ-ում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում
Մենք կարող էինք հաղթել, ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում. Սեյրան Օհանյան
Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը․ ԱԻ նախարար
Առաջին անգամ գլուխներս կախ ենք նշում բանակի տոնը, բայց բանակը չի պարտվել, պարտությունը քաղաքական էր. Սաղաթելյան
Այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում. Արմեն Գրիգորյան
Սրիկա դավաճանները կոտրել են մեր ոգին, կործանել Հայկական բանակի փառքն ու պատիվը, դա երբեք չի ներվելոu․ Էդգար Ղազարյան
Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով
Forbes-ը նշել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներին». նրանց թվում է նաեւ Սամվել Կարապետյանը
Հաղթել են Նժդեհն ու Մոնթեն, հաղթել են Ադամն ու Ռոբերտը. Սուրիկ Խաչատրյան
«Ասում եմ՝ տեսնես՝ ինչո՞ւ էր այսօր առավոտյան այդքան ջղաձիգ». Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Ավելին
Ավելին