Variety ամսագրի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսիին կրկին դեռահաս բռնաբարելու մեջ են մեղադրել: Գրում է Gazeta.ru-ն:
Երկու տղամարդ դատի են տվել նրան: Նրանց խոսքերով ՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 1980-ական թթ. երբ երկուսն էլ 14 տարեկան են եղել: Հայցվորներից մեկը Էնթոնի Ռեփն է, որը 2017թ. արդեն հայտնել էր Սփեյսիի ոտնձգությունների մասին:
Երկրորդ տղմարդը չի ցանկացել ներկայանալ և հայտնել է իր անվան միայն սկզբնատառերը՝ CD: Նա պնդում է, որ Սփեյսին դերասանական վարպետության դասի անվան տակ իրեն տուն է հրավիրել և սեռական հարաբերությունների դրդել:
2018թ. գրեթե երկու տասնյակ մարդ բողոքել է Սփեյսիի կողմից բռնաբարության և հետապնդումների մասին: