ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկիրը Հունաստանի հետ առանց նախապայմանների բանակցությունների է ձգտում: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք հորդորում ենք Հունաստանին առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստել», - ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում Թուրքիան ստիպված կլինի երկխոսության մեկնարկի համար առաջ քաշել իր պայմանները: