Չինացի գիտնականները հաստատել են ռուսական Տրիազավիրին դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին РИА «Новости» լրատվական գործակալությանը պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վալերի Չարուշինը: Գրում է Gazetaru-ն:
Ըստ նրա, Չինաստանից իր գործընկերների պատասխանը դեռ ոչ պաշտոնական է, քանի որ դեղերի հետազոտությունը չի ավարտվել:
Այնուամենայնիվ, Հարբինի բժշկական համալսարանի նախագահ Յան Բաոֆենգը հայտարարել է, որ Տրիազավիրինը կրճատում է հիվանդության տևողությունը և մեղմացնում բազմաթիվ ախտանիշներ:
Չարուշինը պարզաբանել է, որ հետազոտության արդյունքը միջանկյալ է, սակայն դեղամիջոցի դրական ազդեցությունը ակնհայտ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսը միացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլին: