ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում անգործության մեջ: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
«Դոնալդ Թրամփն ասաց, որ չէր ցանկանում ճշմարտությունն ասել ու խուճապ առաջացնել ... Փոխարենը նա ոչինչ չձեռնարկեց և ստեղծեց աղետալի իրավիճակ», - գրել է Բայդենը:
Միեւնույն ժամանակ, նա հարց է բարձրացրել, թե քանի ամերիկացի դեռևս պետք է զոհվի այն պատճառով, որ «նախագահ Թրամփը ստում է»:
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ – ում հայտնաբերվել է COVID-19 –ի 6,387,236 դեպք, մահացել է 191 536 հիվանդ, ապաքինվել՝ 387 479-ը: