f

Անկախ

Արաբական երկրների համընդհանուր մտահոգությունների առաջնային աղբյուրը ներկա ժամանակահատվածում բնավ էլ #Իսրայելը չէ․ #Թուրքիան է։


Սեպտեմբերի 9-ին ԱՄԷ-Իսրայել հարաբերությունների բարելավման թեմայով տեղի ունեցած #ԱՊԼ ԱԳ նախարարների առցանց նիստը, դրա ընթացքում հնչած հայտարարությունները և արդյունքում ակնկալվող գործարքի առնչությամբ համընդհանուր քննադատական բանաձևի չընդունումը հերթական անգամ հավաստում են, որ արաբական երկրների համընդհանուր մտահոգությունների առաջնային աղբյուրը ներկա ժամանակահատվածում բնավ էլ #Իսրայելը չէ․ #Թուրքիան է։

Մասնավորապես, Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին իր խոսքում, թվարկելով Անկարայի հավակնություններն #Իրաքում, #Սիրիայում, #Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, նշել է․«#Արաբական պետությունները պետք է մշակեն միասնական և կոշտ քաղաքականություն Թուրքիայի քայքայիչ գործողությունների հանդեպ։ Թուրքական լքտի միջամտությունը դառնում է արաբական ազգային անվտանգության կարևորագույն սպառնալիքը»։

Չնայած վերջին շրջանում և՛ #Եգիպտոսի, և՛ #ԱՄԷ-ի կողմից ակտիվ փորձեր են նախաձեռնվում հակաթուրքական տարաբնույթ ձևաչափերի կազմավորման ուղղությամբ, այնուամենայնիվ նրանց հաջողության մասին դեռ բավականաչափ վաղ է կանխատեսումներ կատարելը։

Նորագույն պատմության ընթացքում համարաբական միասնության եզակի դեպքեր են արձանագրվել։

Այս դեպքում, թերևս, անգամ շոշափելի ձեռքբերում կլինի կայուն ռազմաքաղաքական որևէ ձևաչափի հիմնումը, որը բացի հռետորաբանությունից, կոնկրետ քայլեր կիրականացնի դիվանագիտական, տնտեսական, անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական հարթություններում։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում արաբական երկրներ Իսրայել Աշխարհում

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին