f

Անկախ

Համալրվեցին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները


Սեպտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների տնօրեն Մարինա Հովհաննիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նվիրատուներ այցելեցին Բերդի տարածաշրջան՝ անձամբ ծանոթանալու սահմանամերձ համայնքների թաքստոցների իրավիճակին և հանձնելու թաքստոցների և ապաստարանների համալրման համար անհրաժեշտ հիմնական պարագաներ։ 

Այս տարի հուլիսին Վորլդ Վիժն Հայաստանը սկսեց դրամահավաք, որի նպատակն էր  կենսական միջոցներով համալրել Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։

Սերտորեն համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝ Վորլդ Վիժնի մասնագետները վեր հանեցին թաքստոցների և ապաստարանների հիմնական կարիքները՝ 

🔸 ջրի բաքեր՝ ծորակով,

🔸 էլեկտրական գեներատորներ,
🔸 լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով,
🔸 քնապարկեր,
🔸 ծածկոցներ,
🔸 դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով,
🔸 բարձրախոսներ (рупор):

Նվիրատվական արշավն աննախադեպ էր․ կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ համախմբել ինչպես միջազգային կազմակերպություններին և տեղական ընկերություններին, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին։ 

«Այս արշավը միավորեց բոլորին՝ միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի մեր հայրենակիցներին, տեղական փոքր և միջին ընկերությունների, ինչպես նաև հարյուրավոր անհատների։ Մենք շնորհակալ ենք մեր նվիրատուներին՝ մեզ վստահելու և այս ազգանվեր գործում մեր կողքին լինելու համար», - նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների  ղեկավար Մարինա Հովհաննիսյանը, - «Համալրված թաքստոցները կդառնան շատ ավելի ապահով միջավայր համայնքների բնակիչների, բայց հատկապես երեխաների համար»։ 

«Ուժեղ, պաշտպանված և դիմակայուն համայնք ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում: Ապաստարանների կառուցումն ու դրանց լրացման, ամբողջացման աշխատանքներն այս պահին մարզի առաջնային հարցերից են: Կարևորելով բնակչության պաշտպանությունը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ՝ մենք պետք է համալրենք թաքստոցներն այնտեղ մնալու համար անհրաժեշտ պարագաներով», - ասում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,-«Շատ ոգևորիչ է, որ կազմակերպությունները և մարդիկ միավորվում եմ այդ գաղափարի շուրջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել մեր սահմանամերձ համայնքների անվտանգության ապահովմանը, ամրապնդմանն ու զարգացմանը»:

Տավուշի մարզ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին