Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ Պեդրոյի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է, որի հետ հաճելի է գտնվել նույն խաղադաշտում: Նա խաղացել է լեգենդար ակումբներում ՝ «Բարսելոնա», «Չելսի»: Վստահ եմ, որ «Ռոմայում» Պեդրոն հրաշալի մրցաշրջաններ կանցկացնի: Մենք ամեն ինչ կանենք, որ նա շուտ ընտելանա «Ռոմայի» խաղաոճին»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Պեդրոն անգլիական «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել հռոմեական ակումբ: