f

Անկախ

Հարցաքննվել է Միքայել Մինասյանի հայտարարագիրը լրացնող անձը, մեր պնդումները հիմնավորվեցին, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել. Միհրան Պողոսյան (տեսանյութ)


Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննելու համար արդեն երրորդ դատավորն է ներգրավված: Միջնորդության քննությունը նախ մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, ապա դատախազությունը հետ էր վերցրել այն։ Հետո միջնորդությունը կրկին մուտք էր արվել դատախազության կողմից և մակագրվել  դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից նշանակված  նիստը չի կայացել և հայտնի է դարձել, որ   միջնորդությունը հիմա էլ վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

 

Այս գործողությունների շուրջ Tert.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

Ըստ պաշտպանի՝ իշխանության նպատակը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում ստանալն է.«Այս քաոսն առաջացել է այն պատճառով, որ նախաքննող մարմնի, դատախազության, իշխող քաղաքական ուժի միակ նպատակը ոչ թե որևէ քրեական գործով և առավել ևս այս քրեական գործով օբյեկտիվ նախաքննություն իրականացնելն է, կամ հանգամանքների ի հայտ բերումն ու պարզումը, այլ վերջիվերջո ստանալ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը՝  հանրությանը ինչ-ինչ խնդիրներից շեղելու, իշխանության գործողությունների ձեռքբերում ներկայացնելու և այլ նպատակներով օգտագործելու համար»:

 

Միհրան Պողոսյանի խոսքով՝ այս քրեական գործն օրինականության հետ որևէ առնչություն չունի:

Նրա պնդմամբ՝ իրենք ի սկզբանե հայտնել են, որ գործող իշխանությունը քաղաքական հակառակոդների դեմ օգտագործում է քրեական գործիքներ:

«Գաղտնիք չէ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի չորրորդ  անգամ, երրորդ միջնորդությունն է ներկայացվում ու ամեն անգամ դատարաններն արձանագրել են, որ քննչական ու դատախազական մարմինները, այդ թվում նաև դատարանները թույլ  են տալիս օրենքի խախտումներ: Այս պարագայում, դատավոր Մելիքսեթյանը, երևի ամբողջությամբ կառավարելի և ընդունելի դատավոր չէր իշխանության համար, ով գրության հիման վրա միջնորդության քննությունը հանձնել էր դատարանի նախագահին՝ վերամակագրման: Կարծում եմ՝ այստեղ պետք է հարգանքի խոսքեր ասել նրան, որը անկհայտ ապօրինի որոշման կայացման չգնաց, սակայն նա վերջիվերջո որպես դատավոր չէր գործել,որովհետև իրական դատավորը պետք է քննարկեր միջնորդությունը և  կայացներ օբյեկտիվ որոշում»:

Հարցին, թե նախորդ զրույցներում պաշտպանները հայտնում էին, որ  կա անձ, ում հետ կնքված և վճարված պայմանագրի արդյունքում Միքայել Մինասյանը հանձնարարել է իր հայտարարագիրը լրացնել, սակայն նախաքննող մարմինը չի հարցաքննում, արդյոք հարցաքննվել է այդ անձն այս ընթացքում, Միհրան Պողոսյանն ասաց՝ այո:

«Այդ անձը հարցաքննվել է, այդ մասին ներկայացվեց դատարանին, ինչով մեր ասած պնդումները հիմնավորվեցին, որ  այո, տեխնիկական սխալ է տեղի ունեցել, այստեղ խոսք լինել չի կարող ապօրինի հարստացման մասին, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինն այստեղ քար լռություն է պահպանում և ընդհանուր գնահատական չի տալիս այս դրվագով գործողություններին, այսինքն՝ իրենք պնդում են, որ իրենց վարկածը կարող է իրականության հետ աղերս ունենալ, սակայն ապացույցներն այլ բանի մասին  են խոսում, որ դա տեխնիկական վրիպում է եղել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Միհրան Պողոսյան Միքայել Մինասյան Դատարան Տեսանյութ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին