f

Անկախ

Բոլոր կտավները ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում... «Տավուշն աշխարհի աչքերով»


Փետրվարի 12-ից  մարտի 4-ը Երևանի պատմության  թանգարանում  կանցկացվի «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն սիմպոզիումի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված նկարները։  

Այս յուրօրինակ ցուցահանդեսը կազմակերպում է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը (տնօրեն` Արմինե Թումանյան)՝ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համատեղ։  

Միջոցառումը հանդիսանում է մայրաքաղաքի և մարզերի համագործակցության օրինակ, քանի որ ցուցահանդեսում կներկայացվեն նաև թանգարանում պահպանվող հայտնի գեղանկարիչների գործերը։

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսի բացառիկ բնույթը կայանում է նրանում, որ  աշխարհի տասնյոթ երկրից Հայաստան ժամանած քսաներեք և Հայաստանը ներկայացնող յոթ նկարիչ 10 օր ապրել են Հաղարծինում, շրջել Տավուշի մարզում, ծանոթացել մշակույթին, ոգեշնչվել և արդյունքում ստեղծել այն կտավները, որոնք և ցուցադրված են Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում՝ «Տավուշն աշխարհի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսում։

Սիմպոզիումի 10 օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթանացել մասնակից երկրների, և հատկապես Հայաստանի մշակույթին և ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում և անց կացրել վարպետության դասեր։  

Եվ ահա այդ օրերի տպավորությունները և զգացողությունները՝ շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի մեջ ստեղծված գործերում, որոնք տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա արվեստը իր ամբողջ բազմազանության մեջ ընկալող ունկնդիրը։

Սիմպոզիումի բացման պաշտոնական արարողությունը նկարիչ Ավետիս Խաչատրյանը, որը երկու աշխատանք էր ներկայացրել ցուցահանդեսում, նշեց, որ սիմպոզիումներին մասնակցելը կարևոր է, քանի որ ստեղծագործում ես նաև օտարազգի նկարիչների հետ, ծանոթանում նրանց մտածողությանը, մոտեցումներին, աշխատելաոճին:  

«Ասես տարբեր հեքիաթների առնչվես: Իմ կտավները նույնպես հեքիաթների մասին են: Նկարել եմ սեր, որովհետև և՛ ես, և՛ աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ սիրո կարիք ունի: Չէ՞ որ սերը կփրկի աշխարհը»,-ընդգծեց արվեստագետը:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սարա Վաթթերսոնը պատմելով մեր երկիր ուղևորության մասին՝ ասաց, որ Տավուշում ասես հրաշալի աշուն լիներ, ավաղ, եղանակը ցրտեց, բայց դա չխանգարեց, որ այցելեն Իջևան, ծանոթանան տեղի ուսանողների հետ, գինի վայելեն, մեղր համտեսեն:

«Հրաշալի գույներ են, հրաշալի մարդիկ: Մասնակիցների հետ ընկերացանք, բոլորն էլ շատ մարդամոտ են: Եվ ամենակարևորն այն է, որ օգտագործում էինք նույն նյութերը, բայց տարբեր արդյունք ստանում»,- ասաց Սարա Վաթթերսոնը:

Նկարիչ Ավետիս Խաչատրյանը ևս ընդգծեց, որ իր համար հետաքրքիր էր ստեղծագործել օտարազգի նկարիչների հետ, ծանոթանալ նրանց մտածողությանը, աշխատելաոճին, տեխնիկային։  

Բացմանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով, հաղթելու և երազանքներն իրականացնելու լավագույն ճանապարհը մշակույթն է․

«Երջանիկ ենք, որովհետև տաղանդավոր ազգ ենք, և եթե այլ բնագավառներում դժվարությամբ ենք հաղթում, ապա մշակույթի ոլորտում հեշտությամբ ենք հաջողության հասնում, որովհետև մեր շնորհալի հայրենակիցները սփռված են ամբողջ աշխարհում»։

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն արտերկրից ժամանած 23 նկարչի, այլև Հայաստանը ներկայացնող յոթ հեղինակի աշխատանքներ: Բոլոր կտավները ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում։  

 

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդես

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին