f

Անկախ

Կրթության ոլորտի հայ և էմիրաթցի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարները


Ակադեմիական, գիտա-հետազոտական, վերապատրաստման և մշակութային ոլորտում ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության կապերն ամրապնդելու շրջանակներում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ-ում  ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին, Շարժայի կառավարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալի բն Ռաշիդ ալ Մահյանը, Կասիմիայի համալսարանի ռեկտոր Ռաշադ Սալիմը, Կասիմիայի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Դր․ Հասան ալ Մալախը, Արաբերեն լեզվի բաժնի պատասխանատու Դր․ Մուհամմադ ալ Շեյխը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը և ԵՊՀ Արաբագիտության բաժնի վարիչ Հայկ Քոչարյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել 2019թ․-ի հունիսին Շարժայի էմիրության պետական հարաբերությունների վարչության պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ուսանողների փոխանակման և դասախոսների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Հանդիպման սկզբում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ալ Սալամին, ողջունելով մասնակիցներին, կարևորել է էմիրաթա-հայկական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում շոշափելի կերպով զարգանում են բոլոր բնագավառներում՝ ավելացնելով, որ դեսպանությունը ձգտում է զարգացնել համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում։ Անդրադառնալով ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությանը՝ տիկին ալ Սալամին նշել է ֆակուլտետում էմիրաթական լսարանի բացման, մի շարք դասախոսությունների անցկացման, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հայ ուսանողների՝ դեպի Էմիրություններ կատարած այցերը կազմակերպելու մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ակադեմիական կապերի զարգացման և համագործակցության ուղիները, որի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի լավագույն որակավորում ունեցող ուսանողներին սովորել Ալ Կասիմիա համալսարանում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ ուսանողների համար դասընթացներ կազմակերպել Կասիմիայի համալսարանին պատկանող լեզվի կենտրոնում, իսկ համալսարանի գրականության, պատմության, Ղուրանի և իսլամագիտության ֆակուլտետներում կազմակերպել դասախոսների վերապատրաստում։ Բացի այդ կողմերը համաձայնության են եկել առաջիկայում կազմակերպել համատեղ գիտաժողովներ ու կոնֆերանսներ։

Հանդիպման ընթացքում Կասիմիայի համալսարանի ռեկտոր Ռաշադ Սալիմը ներկայացրել է համալսարանի հիմնադրման գաղափարը, ինչպես նաև ԱՄԷ Դաշնային գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Ն․Գ Շեյխ դոկտոր Սուլթան բն Մուհամմադ ալ Քասիմիի անսահմանափակ օժանդակության տրամադրումը՝ ուսանողների համար ապահովելով անվճար ուսում համալսարանում։ Իր խոսքում ռեկտորը նշել է, որ այս տարի ուսումը հայ ուսանողների համար հնարավոր է կազմակերպել հեռավար, իսկ առաջիկա տարիներին՝ Ալ Կասիմիա համալսարանում:

Իր հերթին ԵՊՀ Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ներկայացրել է համալսարանի պատմությունը և համագործակցությունն արտասահմանյան տարբեր համալսարանների հետ` նշելով, որ համալսարանը ներկայումս էմիրաթագետի կարիք ունի:

Շարժայի կառավարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Ալի բն Ռաշիդ ալ Մահյանը բարձր է գնահատել Շարժայի էմիրության և Հայաստանի միջև առկա բարեկամական կապերը` շեշտելով բոլոր ոլորտներում հայկական կողմի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Հայաստան ԱՄԷ Կրթություն եվ գիտություն

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը շարունակում է թուրքանպաստ իր գիծը
Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է․Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը
ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել
Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս պատերազմը լինի՝ նաև խրախուսելով նահանջը. Սեյրան Օհանյան
Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ օղակի մեջ գցենք ադրբեջանցիներին, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ․ Շուշիի նախկին քաղաքապետ
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ․ Մարինե Սուքիասյանը՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու քննարկման մասին
Մարդիկ թողել են տուն-տեղ, նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում. Շուշիի նախկին քաղաքապետ
Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ. Սուրեն Սարգսյան
Մառնեուլիում մեր ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին
Կասկածի տակ առնել, որ Շուշին հայկական է, անհարգալից է մեր պատմության հանդեպ․ Էդուարդ Գևորգյան
COVID-19-ի դեմ պայքարում Կառավարության գործողությունների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովը նախագահ եւ փոխնախագահ ընտրեց
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է. տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար․ Պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Համոզված ենք` նախարարը նշանակելու է այն մարդուն, ում ուղղորդել են մեր դպրոց. Դպրոցի կոլեկտիվի բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ դիմաց
Ավելին
Ավելին