f

Անկախ

Կոտայքի մի շարք համայնքներում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում


Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ. այցերի օրակարգում պետության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային ենթակայության դպրոցներում ամենատարբեր ծրագրերով իրականացվող շինաշխատանքները դիտարկելը:

Հերթական աշխատանքային այցով Առնակ Ավետիսյանը Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Արագյուղ, Զորավան բնակավայրերում էր:

Բուժականում Ա. Ավետիսյանը հետևել է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներին: Շահած ծրագրի արժեքը շուրջ 271.899.000 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:

Պատասխանատուների հետ քննարկելով շինաշխատանքների ծավալը՝ Ա.Ավետիսյանը հորդորել է մեկնարկած աշխատանքները իրականացնել պատշաճ որակով և սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ խստագույնս պահպանելով նաև ժամկետները:

Ա. Ավետիսյանը այցելել է նաև Բուժականի միջնակարգ դպրոց: Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել Բուժականի միջնակարգ դպրոցին՝ հաստատության միջանցքների չվերանորոգված հատվածներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Շինաշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները մի քանի օրից կմեկնարկեն:

Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագյուղ բնակավայրում էր, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով: Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի ներդրումը:

Ա. Ավետիսյանը եղել է նաև Արագյուղի միջնակարդ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:

Նշենք, որ շինաշխատանքների իրականացման նպատակով մրցույթը հայտարարված է, աշխատանքները կմեկնարկեն մի քանի օրից: 138 աշակերտ ունեցող Արագյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն իրականացվել էին անցյալ տարի՝ համայնքի աջակցությամբ:

Եղվարդ խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի ավարտին Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը Զորավանում էր:

Այստեղ կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման եղանակով հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքի շուրջ 100 փոքրիկների համար նախատեսված երկհարկանի մանկապարտեզը:

Շահած պայմանագրի արժեքը 54.490.800 դրամ, որից պետական և համայնքի ֆինանսավորման չափը 50 % է: Ա Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք իրենց որակով նոր նշաձող կարող են սահմանել՝ օրինակ դառնալով նաև այլ համայնքների համար:

Կարևոր մեկ դիտարկում ևս. առկա մեկհարկանի մանկապարտեզի թափուր շենքը համայնքի միջոցներով (շուրջ 22 մլն դրամ) այս պահին վերանորոգվում է՝ փոխվում է տանիքը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որից հետո այն կծառայի որպես Եղվարդի արվեստի դպրոցի մասնաճյուղ Զորավանում:

Առնակ Ավետիսյանը շրջել է նաև այդ տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Կոտայքի մարզ

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին