f

Անկախ

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից Tweet


«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով ազատվել է աշխատանքից,«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Քանի որ լրատվամիջոցներից հարցումներ եմ ստանում պարոն Վիրաբյանի ազատման հիմքերի վերաբերյալ տեղեկացնեմ, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել»,- գրել է Մարտիրոսյանը:

Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

Ամատունի Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից:

Ամատունի Վիրաբյան աշխատանքից ազատում Հայաստանի ազգային արխիվ Հայաստան Ռուստամ Բադասյան ՖԲ Գրառում Լուսինե Մարտիրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել
Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության այս առաքյալը․ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» է հրապարակել (տեսանյութ)
Ավստրալիան Չինաստանից ներողություն է խնդրել բանակի մասին գրառման համար
Գորիս -Կապան ավտոճանապարհի,Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը 94,1% արդյունավետ է
Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Արգենտինայում 5,8  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը. Mediaport
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 26338 նոր դեպք  է հայտնաբերվել
Բայդենը Ջեյն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղար  կնշանակի
Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել նոր համաճարակի․ ԱՀԿ
«Աշխարհի ամենամիայնակ փիղը» Կամբոջայում զուգընկեր  կփնտրի
ԱՄՆ-ում  մեկ  օում  կորոնավիրուսի  ավելի քան 138 հազար դեպք  է հայտնաբերվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  կոչով է հանդես եկել
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջիկա ամիսներին չսպասել համաճարակի ավարտին
Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Անհամաչափ ուժ է կիրառվում, երբ դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը․ Ռուբեն Մելիքյան
Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում
Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան. NEWS.am
Ավելին
Ավելին