Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում Հայաստանի ընտրանին ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Էստոնիայի հավաքականն ակտիվ սկսեց խաղը, սակայն մեկնարկային ճնշումը հաղթահարելուց հետո Հայաստանի հավաքականը սկսեց խաղալ առաջին համարով:
Թվում էր, որ թիմերը ընդմիջման են գնալու 0:0 հաշվով, սակայն Ալեքսանդր Կարապետյանը 44-րդ րոպեին գրավեց հյուրերի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը խփեց «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:
Նշենք, որ սա իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Երկրորդ տուրից հետո Ազգերի լիգայում Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանն ունեն 4-ական միավոր, Հայաստանը՝ 3, իսկ էստոնացիները միավոր չեն վաստակել:
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ ընդունելով Վրաստանի հավաքականին: