Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի պատճառով դիմակ կրելու ռեժիմը խստացվել է։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ համապատասխան հրամանին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ այժմ պաշտպանիչ դիմակներ պարտադիր պետք է կրել բոլոր հասարակական վայրերում, այդ թվում` փողոցներում, զբոսայգիներում։
Ավելի վաղ Թուրքան արգելել էր COVID-19- ի պատճառով հասարակական տրանսպորտում կանգնած երթևեկելը: Արգելքը չի տարածվում մետրոյի, տրամվայի, մետրոավտոբուսի և այլ ռելսային տրանսպորտային միջոցների վրա: