Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ներկայումս միայն ինքը կարող է պաշտպանել հանրապետությունը: Նրա խոսքերը մեջբերում է «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդաշարի թղթակից Եվգենի Ռոժկովը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Իսկապես, այժմ միայն ես կարող եմ պաշտպանել Բելառուսը», - Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է Ռոժկովը:
Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը:
Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո արդյունքների կեղծման դեմ կսվեցին զանգվածային բողոքներ: Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործեցին արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: