Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում COVID-19 դեպքերի թիվն աճել է ավելի քան 10 հազարով։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն;
Ըստ վերջին տվյալների, հանրապետությունում վարակվածների օրական աճը կազմել է 10 հազար 273 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 4 147 794 բրազիլացի:
Երկրում համաճարակի զոհ դարձել է 126 960 հիվանդ, որոնցից 310-ը մահացել են վերջին օրվա ընթացքում: Բուժվել է 3 355 564 հիվանդ:
Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է 27 միլիոնի, մահացել է ավելի քան 890 հազար մարդ: