f

Անկախ

Յուրի Սաքունց. «Մենք սիրում ենք մեր հայրենիքը և միշտ փորձում հայ ժողովրդի ուժի ու հնարավորությունների մասին պատմել ողջ աշխարհին»


Արցախի Հանրապետության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում հետաքրքիր և յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկան Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները: Հայազգի դյուցազունները պետական այրերի և հանդիսատեսի ներկայությամբ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում դիտարժան ռեկորդներ սահմանեցին՝ Արցախ անունն այդ  խորհրդանշական օրը ևս մեկ անգամ  աշխարհում հնչեցնելով: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտոնական այրեր:
Անկախի հետ զրույցում ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը խոսում է ռեկորդի մտահղացման, կատարած վարժության և ամեն պահ ու վայրկյան հայի ուժի և կարողությունների մասին աշխարհին պատմել ցանկանալու մասին:


-Սեպտեմբերի 2-ին արցախցիներին իրական տոն պարգևեցիք Ձեր եղբոր հետ միասին՝ գինեսի նոր ռեկորդներ սահմանելով: Շնորհավորում ենք: Կկիսվե՞ք տպավորություններով:
-Շնորհակալ եմ: Իմ մտահղացումն էր ռեկորդը սահմանել Արցախի Հանրապետության  հռչակման օրը։ Ես և եղբայրս անպայման ցանկանում էինք այնպիսի ռեկորդ սահմանել, որ ողջ հայությունը հպարտանալու առիթ ունենա, իսկ  աշխարհը ևս մեկ անգամ խոսի հայի ուժի և կարողությունների մասին։ 
Ռեկորդները որոշեցինք սահմանել Արցախոմ, որպեսզի ամբողջ աշխարհին ներակայացնենք Արցախ պետությունը, աշխարհը նաև այս միջոցով իմանա Արցախի մասին՝ դրանով մեր ներդրումն ունենալով անկախության ճանաչման հարցում։ Զգացողություններն աննկարագրելէին, որովհետև Արցախում նման միջոցառում առաջին անգամ էինք կազմակերպել, հաճելի էր տեսնել մարդկանց վերաբերմունքը, հիացմունքը,  ինչը մեզ շատ ոգևորեց:  


-Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ռեկորդին. բավական դժվար վարժություններ էիք ընտրել: Սահմանված ռեկորդների մասին կխոսե՞ք:
-Պատրաստվել էինք  բավական երկար, որպեսզի կարողանայինք այսպիսի ցուցանիշ գրանցել։ Մարզոմներն անցկացրել էնք թեթև քաշ ունեցող մեքենաների վրա։ Իրականում փորձերն ավելի հեշտ էին ստացվում, քանի որ քաշերն ավելի թեթև էին։ Ուրախ եմ, որ ամեն բան բարեհաջող ընթացավ, ռեկորդները ստացվեցին։ 
Ձեռքերի վրա քայլելով, ճոպանն ատամներով պահած, 3,5 մ տեղաշարժեցի 4 տոննա 100կգ  քաշ ունեցող մեքենան՝ հետ քայլելով։ Արթուրը, ատամներով պահած,11 մետր տեղաշարժեց 12,5 տոննա ավտոբուսը: Ռեկորդների սահմանմանը գինեսի գրասենյակի ներկայացուցիչն էր ներկա: Վերջինս տեսաձայնագրությունները կփոխանցի գլխամաս՝  ռեկորդները հաստատելու և մեզ վկայագրեր տալու համար։ 


- Խորհրդանշական օր էիք որոշել ռեկորդի սահմանման համար: Կա՞ր պատասխանատվություն:
-Պատասխանատվությունն առաջին հերթին մեր նկատմամբ ունեինք, որովհետև շատ երկար էինք պատրաստվել այս ռեկորդներին: Մենք  մեզ հետ էինք  կռվում, պետք է պատվով հանդես գայինք։ Երկրորդ հերթին՝ արցախցիներն էին այնտեղ: Նաև նրանց աջակցության շնորհիվ կարողացնանք ոգեշնչվել և լավագույն կերպով հանդես գալ։ Պետական այրերի ներկայությունն էլ էր ոգևորիչ:  Փորձեցինք ավելի գեղեցիկ հանդես գալ, հնարավորինս  երկար քաշել մեքենաները, թե նրանց, թե՛ ողջ աշխարհին զարմանելու համար։


-Ուրախալի է, որ Ձեր կրտսեր եղբայրը նույնպես ռեկորդներ է սահմանում: Ձեր խորհուրդներով օգնու՞մ եք նրան:
-Եղբայրս՝ Արթուրը, երկար տարիներ  զվբաղվում է սամբո ըմբշամարտով, բավական լուրջ հաջողություններ ունի գրանցած: Խոհուրդներովս նրան մշտապես աջակցում եմ, փորձում եմ օրինակ ծառայել,  մարզումներն էլ անցկացնոմ ենք միասին:  Ցանկանոմ եմ, որ նա ավելի լավ ռեկորդներ սահմանի, քան ես։


-Կարանտինից հետո բավական կարճ ժամանակում մի շարք ռեկորդներ սահմանեցիք: Օգոստոսի 18-ին էլ 3 նոր վարժությամբ էինք հանդես եկալ: Դադա՞րը նոր վարժությունների կատարման համար առիթ հանդիսացավ:
-Այո, կարանտինց հետո մեծ թափով հանդես եկանք։ Կարանտինը թեև խանգարում էր, բայց ամենօրյա մարզումներ էինք անցկացնում՝ փորձելով հետ չմնալ, մարզավիճակը պահել: Այս տարվա առաջին ռեկորները   գրանցեցի օգոստոսի 18-ին, որոնք նվիրեցի ազատամարտիկներին,  վետերաններին, տավուշյան հերոսամարտին և մեր զնվորներին։ 
Գինեսի 3 ռեկորդ սահմանեցի՝ ափսեների օգնությամբ շշի վրա հենվելով, հենում- ծալում  կատարեցի 10 անգամ, հետևում պահած ձեռքերով պատռեցի 10 տուփ խաղաքարտեր և երրորդ՝ մեկ շիշը գետին, երկուսը՝ ձեռքերում՝ հենվելով շշի ծայրին, կատարեցի հենում- ծալում 11 անգամ:
Այս ռեկորդները որոշել էի սահմանել աշնանը, սակայն պահի ազգեցությամբ ոգեշնչվեցի, մի քիչ շուտ կատարեցի՝  նվիրելով հայոց բանակի տղաներին:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
- Երբեք ժամանակից առաջ չեմ ընկնում: Կարծում եմ՝ ամեն բան լավ կլինի: Շարունակում եմ մարզումներս՝ հետագայում նորանոր ռեկորդներ սահմանելու համար։ Այս ընթացքում կփորձենք գտնել հովանավորներ, որպեսզի մեզ աջկացեն և կարողանանք նոր ռեկորդներ սահմանել։ Առհասարակ  գրեթե ամեն բան մենք ինքներս ենք կազմակերպում մեր միջոցներով ու հնարավորություններվ: Որպես վերջաբան զրույցի՝ ասեմ, որ ամեն մեկը պետք է իր մեջ իմանա՝որքանո՞վ է հայրենասեր, ի՞նչ ունի արած իր հայրենիքի, երկրի, ժողավրդի  համար: Մենք անչափ սիրում ենք մեր հայրենիքը և միշտ փորձում ենք առիթներ գտնել և  հայ ժողովրդի ուժի ու հնարավորությունների մասին պատմել ողջ աշխարհին:

ռեկորդ Յուրի Սաքունց սպորտ Գինես Արթուր Սաքունց հարցազրույց խմբագրի ընտրանի

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին