f

Անկախ

Պատճենումը կատարվել է ՍԵՎԱԳԻՐ փաստաթղթից, որի վրա նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները


Ուղիղ մեկ ամիս առաջ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությունը հայտարարություն տարածեց, որ «բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների եւ ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրերի հետ մասնակի համընկնումների մասին»։ Անկեղծ ասած Նախարարության կողմից խնդրի հանրայնացումը ինձ անակնկալի բերեց, թեև ինչ-որ տեղ ուրախացրեց, քանզի այնտեղ նշված էր նաև, որ «Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում»։

Հաշվի առնելով այն բազմաթիվ զանգերն ու հարցումները, որ ես ստանում եմ այս հարցի կապակցությամբ օգոստոսի 7-ից ի վեր, համաձայնելով այն գնահատականներին, որ իմ լռությունը պարարտ հող է ստեղծում տարատեսակ և հիմնականում մեկ աղբյուրից ծագող մեկնաբանությունների համար կամ տպավորություն է ստեղծում ոչ բավարար վկայությունների առկայության մասին՝ անհրաժեշտ եմ համարում բոլորին նախ շնորհակալություն հայտնել մտահոգությունների համար, ապա՝ որոշ պարզաբանումներ կատարել։

-Այո, ես այն հեղինակային խմբից եմ, որի անդամները ՀՀ ԿԳՄՍՆ կողմից ս.թ. հուլիսի 15-ին հանրայնացված «Ես, իմ հայրենիքն և աշխարհը», համաշխարհային պատմության 7-րդ դասարանի և հայոց պատմության հիմնական դպրոցի չափորոշիչների և օրինակելի ծրագրի նախագծի տարբեր հատվածներում հայտնաբերել են «առանձին ձևակերպումների լիարժեք նույնականություն և գլուխների ճշգրիտ պատճենման դեպքեր»։ Այդ մասին հուլիսի վերջին տեղեկացրել ենք և՛ աշխատանքային խմբին, և՛ Նախարությանը։ Դրան հաջորդել է նամակագրություն, ապա Նախարարության հայտարարությունը։ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ․․․ԴԵՌ․․․

-Պատճենումը կատարվել է ՍԵՎԱԳԻՐ փաստաթղթից, որի վրա նշված են ծրագրի հեղինակային խմբի, խորհրդատուի անունները, և կա նախազգուշացում, որ տվյալ փաստաթուղթը հանրայնացման ենթակա չէ։ Չգիտեմ, թե ինչպես և ինչ հանգամանքներում է այդ սևագիր փաստաթուղթը հայտնվել աշխատանքային խմբի կամ նրա որևէ անդամի ձեռքում, բայց զավեշտալին այն է, որ նոր ծրագրում առկա նմուշներում պատճենված են անգամ մեր վրիպակները և խմբի կողմից կիրառվող պայմանական ձևակերպումները (անկեղծ շնորհակալություն «արհեստավարժ» պատճենողին․ այս հանգամանքը մեզ հնարավորություն տվեց արագ գտնել, թե սեւագիր կոնկրետ որ տարբերակից է կատարվել արտագրություն)։ Ավագ դպրոցի համար գրված մեր ծրագրից արտատպությունները կատարվել են միջին դպրոցի ծրագրերում։ Պատճենումները կատարվել են անկանոն, երբեմն ամբողջ գլուխներ կամ դրանց մեծ մասը, երբեմն էլ առանձին տողեր և ձևակերպումներ։ Ինձ համար առավել ցավալին այն է, որ պատճենված կտորները կտրվել են իրենց տեսական, արժեքային հիմքից։

- Ինձ համար հարցը բարոյական հարթությունում է։ Նախարարությունն իր նախաձեռնությամբ հանրայնացրել է բողոքի առկայությունը, հետևաբար ակնկալում եմ կատարված փաստի մասին Նախարարության համարժեք գնահատականը (գրում եմ առաջին դեմքով, քանի որ գրառման նախաձեռնությունը և բովանդակությունը իմն է, թեև գրեթե վստահ եմ, որ հեղինակային խումբը համակարծիք է)։

Երեք տոկոսի մասին

-Այո, ինձ ևս հասել են լուրեր, որ փոխնախարար տիկին Անդրեասյանը խնդրի շուրջ տրվող հարցերին ի պատասխան պնդում է, որ ոչ մի լուրջ բան չկա և առավելագույնը երեք տոկոսի մասին է խոսքը։ Ինչ մեղքս թաքցնեմ, տոկոս չեմ հաշվել, չեմ էլ պատրաստվում հաշվել։ Ինչպե՞ս եմ վերաբերվում այս լուրերին։ Ըմբռնումով, քանի որ լուրերի հիման վրա սովորաբար եզրահանգումներ չեմ կատարում։ Բացի այդ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նոր Հայաստանում փոխնախարարը մոտավորապես նման ուղերձ կարող է հղել․ «Եթե գող է մտել ձեր տուն, բայց տարել է միայն հեռուստացույցը, դա աննշան բան է, չարժե դրան լրջորեն մոտենալ»։

Մտահոգությունների մասին

-Արդյոք չունեմ մտահոգություն, որ «ծածկադմփոց» է արվելու։ Ունեմ նման մտահոգություն, բայց չեմ ուզում իմ մեջ սպանել հավատն առ այն, որ իզուր չեմ դուրս եկել փողոց, իզուր չեմ իմ, իմ ընտանիքի և իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ ճակատագիրը վստահել մարդկանց, ովքեր հայտարարում էին և հայտարարում են, որ բոլորովին այլ արժեքհամակարգի կրողներ են և որ «նախկինների» գործելաոճը տեղ չունի նոր Հայաստանում։ Ես որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ոչ թե ակնկալում եմ, այլ պահանջում եմ համարժեք գնահատական։ Կարծո՞ւմ եմ ես, որ որևէ մեկին մտահոգում է իմ այս պահանջը։ Անկեղծորեն և ցավով՝ ո՛չ, չե՛մ կարծում։

Իսկ ինչ կլինի, եթե․․․

Թերևս ինձ համար պարզ կլինի, թե ով է անձամբ ինձ համար հեղափոխությանը առավել վնաս հասցրած քաղաքական դեմքը։ Ապա․․․ էլ ոչինչ չի լինի։ Եվ «նախկինների», և «ներկաների», և «ապագաների» օրոք աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ ազնվորեն, նվիրումով, հավատով եվ ամենակարևորը «ԱՆԱՂՄՈՒԿ»՝ հանուն իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ և հանուն այդ ՀԱՅՐԵՆԻՔԻ ներկա և ապագա քաղաքացի իմ աշակերտների և ուսանողների՝ սովորեցնելով նրանց, որ եթե պետությունում ինչ-որ անարդարություն է տեղի ունեցել, դրա բարձրաձայնման և վերացման համար պատասխանատու է տվյալ պետության յուրաքանչյուր քաղաքացի։ Ասում են՝ Մ․թ․ա 5-րդ դարում Սոլոնը նաև նման օրենքով սկսեց ժողովրդավարական Աթենքի ձևավորման ուղին։

Հետագա քայլերի մասին

Սա կլինի իմ առաջին և հուսով եմ միակ անդրադարձը այս թեմային։ Չեմ պատրաստում հարցի շուրջ ծավալել որևէ հանրային քննարկում․ չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը։ Սա նաև ամբողջ խմբի դիրքորոշումն է՝ մենք չենք պատրաստվում քննարկել կատարված փաստը հենց միայն այն պատճառով, որ այն անհերքելի է։ Դա կարող է որոշել հայերեն գրել, կարդալ իմացող և գրավոր տեքստի համեմատություն կատարող յուրաքանչյուր ոք։ Չնայած իմ այս մտադրությանը, եթե անհրաժեշտությունը ստիպի, ստիպված կլինեմ օրինակ առ օրինակ, տող առ տող հրապարակել բոլոր պատճենումները։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց որևէ կերպ չեմ մեկնաբանելու նաև իմ այս գրույթի հետ կապված որևէ հարց, դիտարկում՝ անկախ դրա բովանդակությունից։

Մեկ անգամ ևս՝ շնորհակալություն բոլորին մտահոգություններն արտահայտելու, չռելու համար։

Լիլիթ Մինասյան ՀՀ ԿԳՄՍ դասագիրք

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին