ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ուղարկած նամակների վերաբերյալ նրա հայտարարությունների համար: Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել թվթիերյան իր միկրոբլոգում:
Նրան վրդովեցրել են Բոլթոնի խոսքերը «Կիմ Չեն Ընի սիրային նամակների մասին» և նա ընդգծել է, որ դրանք ավելի լուրջ է ընդունում: Ամերիկացի առաջնորդն իր խոսքերն այն մասին, որ ինքը և Կիմ Չեն Ընը «սիրահարվել են միմյանց», անվանել է «հասարակ հեգնանք»:
Բացի այդ, քաղաքական գործիչը արտահայտվել է Բոլթոնի մասին՝ վերջինիս «աննորմալ» ու «տխմար» անվանելով:
Նամակների բովանդակությունը, որոնցով բազմիցս փոխանակվել են ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները գաղտնի են պահվում: