Ճապոնական Հոնսյու արշիպելագի գլխավոր կղզուց դեպի արևելք ընկած շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշվել է, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի մոտակայքում:
Ստորգետնյա ցնցումների օջախի խորությունը մոտ 20 կմ է կազմել:
Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: