Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ընդդիմության համակարգող խորհրդի անդամների անհետացումը որպես առևանգում է որակել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գոծակալությունը՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ Բելառուսի ներկայիս կառավարությունը «տեռորով է զբաղվում»:
«Մարիա Կոլեսնիկովայի, Անտոն Ռոդնյանկովի և Իվան Կրավցովի առևանգումը Համակարգող խորհրդի աշխատանքը խափանելու և նրա անդամներին վախեցնել փորձ է», - ասել է Տիխանովսկայան:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ընդդիմությունը կշարունակի պայքարը և «կփորձի ազատել բոլոր բանտարկյալներին և անցկացնել նոր արդար ընտրություններ»՝ անկախ ամեն ինչից:
Ավելի վաղ Համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր Մարիա Կոլեսնիկովայի, Իվան Կրավցովի և Անտոն Ռոդենկովի անհետացման մասին: Իր հերթին, Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ իրենք տեղեկություններ չունեն այդ մարդկանց բերման ենթարկելու մասին: