Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում BMW մակնիշի վարորդը, Եղվարդ քաղաքից դեպի Երեւան ընթանալիս, Եղվարդի վարչական տարածքում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին եւ հայտնել երթեւեկելի գոտուց դուրս։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով ավտեմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 1 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է նախ Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ՝ Երեւանի այրվածքաբանական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը։