«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև 17․00-ն՝ Երանոս գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Շողակն (Նորաշեն) գյուղերի, «Գեղամա» Ա/Կ ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: