Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականն ընդունեց Ուկրաինային և առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ պաշտպան Սերխիո Ռամոսը, աչքի ընկան նաև հարձակվող Անսու Ֆատին և կիսապաշտպան Ֆերան Տորեսը։
Իսպանիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ուկրաինան երկորրդն է՝ 3 միավոր։
Գերմանիայի հավաքականը հյուրընկալվեց շվեյցարացիներին և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1։1։ Գերմանիան 2 միավորով երրորդ տեղում է, Շվեյցարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։
Ազգերի լիգա, երկրորդ տուր
A դիվիզիոն, չորրորդ խումբ
Իսպանիա - Ուկրաինա՝ 4։0 ․Սերխիո Ռամոս, 3, 11մ, 29, Անսու Ֆատի, 32, Ֆերան Տորես, 84
Շվեյցարիա - Գերմանիա՝ 1։1․Սիլվան Վիդմեր, 57 - Իլկայ Գյունդոգան, 14
B դիվիզիոն
Երրորդ խումբ
Սերբիա - Թուրքիա՝ 0։0
Հունգարիա - Ռուսաստան՝ 2։3․ Ռոլանդ Շալաի, 62, Նեմանյա Նիկոլիչ, 70 - Անտոն Միրանչուկ, 15, Մագոմեդ Օզդոեւ, 33, Մարիո Ֆերնանդես, 46
Չորրորդ խումբ
Իռլանդիա - Ֆինլանդիա՝ 0։1․ Ֆրեդրիկ Իենսեն, 63
Ուելս - Բուլղարիա՝ 1։0Նեկո Ուիլյամս, 90+4
C դիվիզիոն, երրորդ խումբ
Կոսովո - Հունաստան՝ 1։2․ Վալոն Բերիշա, 82 - Դիմիտրիս Լիմնիոս, 2, Դիմիտրիոս Սիովաս, 51
Սլովենիա - Մոլդովա՝ 1։0․ Դամիան Բոհար, 28
D դիվիզիոն, առաջին խումբ
Մալթա - Լատվիա՝ 1։1 Կիրիան Նվոկո, 15 – Մեթյու Գիյոմիե, 25, ինքնագոլ
Անդորրա - Ֆարերյան կղզիներ՝ 0։1․ Կլեմինտ Օլսեն, 31