«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի լրագրողներին մեղադրել է իր մրցակից Ջոզեֆ Բայդենին չափազանց պարզ հարցեր տալու մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
«Բայդենի համար նախատեսված հարցերը կարծես թե ուղղված են ոչ թե մեծահասակի, այլ երեխայի: Յուրաքանչյուրը կարող էր պատասխանել նման հարցերի », - ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի շրջանակներում:
Նրա խոսքերով՝ լրագրողները Բայդենի հանդեպ ընկերական են և միշտ ժպտում են:
«Սակայն ինձ հետ այստեղ դուք այդպիսին չեք», - հավելել է նախագահը:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թ․ նոյեմբերի 3-ին: