f

Անկախ

«Փաստինֆո». Միքայել Մինասյանին կալանավորելու հարհանգը չկատարած դատավորից գործը վեցրել են և հանձնել Մանվել Շահվերդյանին


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ քննչական վարչությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտք արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն չորրորդ միջնորդությունը, որն ի սկզբանե մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Դատական համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ին, նշանակված դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանը չէր ներկայացել։ Ավելին, այսօր Երևան քաղաքի 04/առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը կալանքի միջնորդությունը վերցրել է Արմինե Մելիքսեթյանից և հանձնել մեկ այլ դատավորի՝ Մանվել Շահվերդյանին։

«Սա արվել է այն պատճառով, որ Արմինե Մելիքսեթյանը հրաժարվել է բավարարել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ դա հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերին։ Այդ պատճառով այսօր վերցնել են միջնորդությունը Մելիքսեթյանից և հանձնել դատավոր Մանվել Շահվերդյանին, ով իր կարճ պաշտոնավարման ընթացքում մի շարք կարևոր գործերով իրեն դրսևորել է որպես երկրի քաղաքական իշխանություններին հավատարիմ կերպար»,-ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ Մանվել Շահվերդյանն ընդամենը չորս ամիս առաջ է իշխանությունների կողմից տեղափոխվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը քննելու համար։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նախկին երեք որոշումները մերժվել են՝ անհիմն լինելու հիմքով։

Աղբյուր` Փաստինֆո

 

իրավունք Միքայել Մինասյան Մանվել Շահվերդյան Արմինե Մելիքսեթյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին