Մեծ Բրիտանիայում Բեթմանի մասին ֆիլմաշարի նոր մասի նկարահանումներն ընդհատվել են դերասան Ռոբերտ Փաթինսոնի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է Vanity Fair ամսագիրը՝ վկայակոչելով Warner Bros կինոստուդիային:
Ընկերությունը հաստատել է, որ «դերասաններից մեկը» վարակվել է կորոնավիրուսով, սակայն չի նշել, թե ով:
Իրենց հերթին, ամսագրի աղբյուրները հայտնում են, որ հենց Փաթինսոնն է կորոնավիրուսով վարակված, որը մարմնավորելու է գլխավոր հերոսին։
Սուպերհերոսի մասին պատմող ֆիլմերի նոր մասը հանդիսատեսին կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բեթմենի՝ Գոթեմ ժամանումից երկու տարի անց: Նա պայքարելու է հանցավոր խմբավորումների դեմ և հետաքննելու է իր ծնողների սպանությունը: Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թ։