f

Անկախ

«Հրապարակ». Կհայտնաբերվե՞ն ալկոհոլային թունավորման բոլոր մեղավորները


«Երբ գործում են պետական ինստիտուտները, հասարակությունն ավելի պաշտպանված է լինում, և կյանքը՝ ավելի ապահով։ Չէ որ պետական տարբեր մարմիններն են պետության կայացածության ցուցիչը, և այդ մարմինների ամբողջությունն է պետությունը։

Հասարակությունն այդ պետական մարմինները ձևավորում, դրանք պահում և հանդուրժում է միայն այդ պատճառով, որ հանրային հոգսը հոգան, և ապրելը տվյալ երկրում հեշտ ու հաճելի լինի։ Յուրօրինակ քաղաքացիական պայմանագիր է կնքում հասարակության և պետական ինստիտուտների միջև՝ ես քեզ հարկեր կվճարեմ, աշխատավարձ կտամ, իսկ դու պարտավոր ես ծառայել ինձ։ Եվ դա չի վերաբերում միայն գլոբալ խնդիրներին, այլև կենցաղին ու առօրյա կյանքին։

Ասենք, եթե պետության մեջ կան, գործում են ոստիկանություն, հարկային մարմիններ, էկոնոմիկայի, առողջապահության և արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարություն, սննդի անվտանգության տեսչություն, համայնքապետարան ու մարզպետարան, չի կարող մարդն անարգել տարիներ շարունակ իր բակում օղի թորել ու վաճառել՝ առանց համապատասխան գրանցման ու լիցենզիայի, առանց օղու որակի ստուգման և վաճառքից ստացված եկամուտներից հարկեր վճարելու։

Նման երևույթն առնվազն խոսում է այն մասին, որ ոչ մի մարմին պատշաճ չի գործել, չի վերահսկել և չի կանխել ապօրինությունը։ Մենք սթափվել ենք ու փորձում ենք քայլեր ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել, և 14 մարդ թունավորվել է ու զոհվել։

Բայց այստեղ մեղավորը միայն օղին թորող դժբախտը չէ, այլ այդ բոլոր մարմիններում աշխատող բազում պատասխանատուներ, որոնք թերացել են իրենց աշխատանքում, և արդյունքում շարքային մարդիկ անպաշտպան են մնացել ու զոհվել։ Կհայտնաբերվե՞ն բոլոր մեղավորները, կպատժվե՞ն նրանք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

թունավորում իշխանություններ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին