f

Անկախ

Մենք էլ, մեր երեխաներն էլ, ժողովրդի հետ նույն կրակի տակ էինք. Ռիտա Սարգսյան. «Փաստինֆո»


Տարիներ շարունակ, սեպտեմբերի երկուսի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կարեւոր միջոցառումների ցանկում նշանավոր էին ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի մշակութային նախաձեռնությունները, որոնք մեկտեղում էին Արցախում՝ Հայաստանն ու սփյուռքը: Այդ օրը Արցախից ստացած հոգեւոր էներգիան, հետո տեւական ժամանակ ուղեկցում էր բոլորին՝ հողի ու երկնքի, բնության եւ Աստծո հետ ներդաշնակ ապրելու համար:

Ազգային հպարտությամբ լեցուն օրվա աղբյուրն ու ակունքը Արցախյան ազատամարտն է, որից ջուր են խմում մեր սերունդները:

Պատերազմական տարիներից պահպանած իր հուշերը եւ զգացողությունները «Փաստինֆոյի» խնդրանքով վերհիշել-վերապրելով, տիկին Սարգսյանը կարեւորում է այն մասնակցությունը եւ լուրջ ներդրումը, որ Արցախյան պատերազմի տարիներին ունեցել են նաեւ Արցախի բոլոր կանայք՝ ամբողջապես ապահովելով թիկունքը՝ օգնելով ու աջակցելով, որ տղամարդիկ կենտրոնանան հիմնական գործի վրա:

«Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները…Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն, նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք եւ ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք»:

Միս կտրելու դանակը՝ որպես ինքնապաշտպանական միջոց

Երբ սկսվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւ խոսք էր գնում պատերազմի մասին, հանկարծ տնից անհետացավ մեր միս կտրելու դանակը: Սկեսրոջս հետ օրերով փնտրում էինք դանակն ու չէինք գտնում: Սերժ Սարգսյանի Սաթենիկ տատը, որ անկողնային էր արդեն, օրեր շարունակ լուռ հետեւելով մեր փնտրտուքին, մի օր էլ չդիմացավ մեր հարցաքննությանը եւ խոստովանեց, որ ինքն է պահել դանակը: Երբ հարցրինք՝ բաբո, դանակը չե՞ս տեսել, նա բարձի տակից հանեց այն ու մեկնեց ինձ: Սկեսուրս ու ես զարմանքից քարացել էինք, հարցնում ենք՝ ախր, ինչու՞ ես դրել բարձիդ տակ: Նա, որ հայտնի էր իր համարձակ եւ ոչնչից չվախեցող կերպարով, հայացքը մեզ ուղղեց եւ ասաց՝ թուրքը որ գա, ինչ պիտի անեմ, ո՞ նց պիտի պաշտպանվեմ…

Այսինքն, Սաթենիկ տատը ինքնապաշտպանության նպատակով էր մսի դանակը բարձի տակ պահում:

Չեն մոռացել իրենց առօրյայի մաս դարձած «Գրադ»-ի եւ «Ալազան»-ի ձայները

Արցախում բոլորն էին պատերազմի մեջ՝ մեծից՝ փոքր, երեխաներն անգամ հստակ տարբերակում էին բոլոր զինատեսակները, նրանց ձայները՝ տանկ, Գրադ, Ալազան…Հիշում եմ՝ աղջիկս մի օր փամփուշտ էր գտել, տուն բերեց ու թե՝ մամա, սա ԱԿՄ է թե՞ ԱԿՍ: Ես չհասկացա հարցի իմաստը, ուստի նրա հարցին չկարողացա պատասխանել: Հետո, իհարկե, ինձ բացատրեցին, ինչ ասել է՝ ԱԿՄ եւ ԱԿՍ…

Արցախի երեխաները… շատ ընտանիքներ գիտեմ, որ երեխաներից մեկին հայրական տատի մոտ էին պատսպարում, մյուսին՝ մայրական, որ բան է, Աստված մի արասցե, մեկին հանկարծ մի բան պատահի, մյուսը՝ փրկվի: Եվ զգացական էր ժողովուրդը, եւ՛ սառը դատողությամբ:

Ղեւոնդի մատուռի մոմալույսերը

Շուշիի ազատագրման նախորդ օրն էր, ինքս ինձ համար որոշեցի, որ պիտի բարձրանամ՝ հինգ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր խոյացած Ղեւոնդի մատուռը եւ մոմեր վառեմ՝ մերոնց հաղթանակի համար: Ճանապարհն ահավոր դժվար էր, բայց ես վստահ էի, որ հղացումս պիտի իրագործեմ՝ մինչեւ գագաթը պիտի հասնեմ, վառեմ մոմերս եւ մենք պիտի հաղթենք: Պիտի ազատագրենք գեղեցկուհի Շուշին:

Ղեւոնդի մատուռ տանող բարձուքը հաղթահարելիս շարունակ հիշում էի տատիկիս խոսքերը: Մի օր նրան հարցրել էի, թե ինչու՞ են այսքան բարձր, հեռավոր սարի գլխին կառուցել մատուռը: Աստծո ոտնատակը պիտի դժվարությամբ հասնես, ասել էր նա:

Հասնելով բաղձալի սրբավայրը՝ մի պահ զարմացա՝ տեսնելով բազմաթիվ վառվող մոմերը: Այսինքն, շատերն էին ինձ նման մտածել…Վառվող մոմերը Շուշիի հաղթական ազատագրման համար լուսավոր ցանկություններ լինեին ասես…

Հաջորդ օրը եկավ՝ բարին հետը՝ հաղթել ենք, Շուշին ազատագրված է:

Այդ հաղթանակը բոլորիս ցանկությունների խտացումն էր: Երբ ազգովի նույն նպատակի համար ենք պայքարում, հաջողությունը նախասահմանված է, անկասկած է:

 

Ռիտա Սարգսյան Արցախի Հանրապետություն արցախյան պատերազմ

Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Ավելին
Ավելին