Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ֆիլիպինների կողմից ԱՄՆ-ի հետ արտաքին զինված ուժերի մասին պայմանագրի դադարեցմանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես դեմ չեմ դրան», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի պատասխանը Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հետ հանդիպման ժամանակ լրագրողների բարձրացրած հարցին:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն օգնել է Ֆիլիպիններին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Թրամփը նաև ընդգծել է, որ լավ հարաբերություններ ունի Ֆիլիպինների առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեի հետ:
Ավելի վաղ Ֆիլիպինները Միացյալ Նահանգներին տեղեկացրել էր երկրի տարածքում ամերիկյան զինված ուժերի տեղակայման մասին Visiting Forces Agreement (VFA) համաձայնագրի դադարեցման մասին: Այդ մասին հայտարարել էր հանրապետության արտաքին գործերի նախարար Թեդի Լոքսինը: