f

Անկախ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի՝ պաշտպանների միջնորդությունը. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Նշենք, որ դատական նիստին ներկա էր նաեւ Խաչատրյանը։

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն ոչինչ չի փոխվել, իսկ թաքնվելուց խոսելը լուրջ չէ։

«Այս մեղադրանքով ՀՀ-ում կալանքի տակ գտնվող միակ անձն է Կարեն Խաչատրյանը։ 1 տարի է ադեն՝ դատախազության դեպոզիտ հաշվին վճարվել է առերեւույթը պետությանը պատճառած վնասը՝ 236 միլիոն դրամ։ Չկա դատական պրակտիկայում երկրորդ մի դեպքը, ում կմեղսագրվի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք, ով այդ չափով վնաս հատուցած կլինի եւ շարունակաբար դատարաններին թյուրիմացության մեջ գցելով կպահվի կալանքի տակ։ Բացի այդ, նրա խնամքին է գտնվում թոշակառու մայրը։ Խնդրում եմ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառել չկալանավորման հետ կապված խափանման միջոց»,- նշեց պաշտպանը։

Դատախազն էլ իր հերթին խնդրեց դատարանին՝ ընտրված խափանման միջոցը չփոխել։

Նշենք, որ այս նույն  դատարանում նախորդ անգամ քննվել է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը, պաշտպանական կողմը միջնորդել էր այլընտրանքային խափանման միջոց կիրառել նախկին պաշտոնյայի նկատմամբ, սակայն դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Գագիկ Խաչատրյան Կարեն Խաչատրյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին