f

Անկախ

Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը խստացվում է. նախատեսվում է ազատազրկում


Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի նպատակն է ընտանիքի մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:

«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու, կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

Այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, ավելի խիստ պատիժներ են սահմանված, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով: «Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Իսկ եթե այդ արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում են՝ ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Բաթոյանը նկատեց, որ այս կարգավորումը բխում է երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայից եւ դրան կից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ արձանագրությունից, երեխաների պաշտպանության օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցությանմասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, ինչպես նաեւ երեխայի որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայից, որը ստորագրվել է ՀՀ կողմից 2008 թվականին:

Հայաստան ՀՀ Կառավարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Զարուհի Բաթոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Վրաերթ Դավթաշենի կամրջի մոտակայքում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019թ. բյուջեի կատարողականը. ուղիղ
Պարոն Փաշինյան, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները
Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է:
Ավտովթար Հնաբերդ գյուղի սկզբնամասում.կան տուժածներ,մեկի վիճակը ծանր է
Հոսանքազրկում Երևանում և 2 մարզերում
«Իրավունք». «Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան
«Ժողովուրդ». Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին
Փաշինյանի հերթական գռեհկությունը
«Հրապարակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի դեմ գործ է հարուցվել
«Հրապարակ».իշխանությունը հակված էԵՊՀ ռեկտոր նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին
Ոնց հասկանում եմ՝ տարբեր ռեստորաններ, սրճարաններ ու վարձու սրահներ իրար գործի խփելու ձև են գտել չերեզ Նիկոլի էջ
Փաշինյանը ոչ թե բացահայտում ա համաճարակի կանոնները չպահպանողներին, այլ ինքն իրեն
«Ժողովուրդ».ավագանու նիստերից հիմնական բացակաները ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներն են
«Փաստ». «Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի եւ ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ
«Իրատես». Հայաստանից մարդ է գործուղվել ՌԴ, որպեսզի ծխախոտի գործը ծածկադմփոց անի
Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների գործունեությունը
«Հրապարակ».որոշ հեղափոխական պաշտոնյաների կյանքը սրընթաց բարգավաճում է
«Ժողովուրդ». Ինչու Լեւոն Սարգսյանին՝ «ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին
«Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում
«Իրատես».Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
«Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում
Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետը ուսոմնասիրող հանձնաժողով է ստեղծվել
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում
10 ժամով ջուր չի լինելու Երևանի կենտրոնում
Ավելին
Ավելին