f

Անկախ

«Շտապօգնությունը» Երեւանից մինչեւ վերջ չեկավ. թունավորումից մահացածի հարազատները բողոքում են


Օղու թունավորումից Արմավիրի մարզում մահացած 53-ամյա Գագիկ Սարգսյանի հարազատները կարծում են՝ եթե նրան ժամանակին տեղափոխեին Երեւան, նրա կյանքը կհաջողվեր փրկել։

«Ամենակայունն իմ եղբայրն էր հիվանդանոցում։ Բժիշկը թե՝ սոնոգրաֆիան ցույց չի տալիս, թե ինչ է խնդիրը, անհապաղ՝ Երեւան։ Ասեցինք՝ մեզնից ինչ է կախված, բա՝ մուծումն արեք, որ հատուկ կանչով գա «Շտապօգնությունը», հատուկ ապարատներով միայն կկարողանան տեղափոխել։ Հարսս 30 հազար մուծում արեց, որ Շտապօգնություն գա, չեկավ, չեկավ մինչեւ վերջ չեկավ։ Կանչեցին հարսիս՝ սկորին չի գալիս, գումարը հետ տվեցին»,– NEWS.am-ին պատմեց մահացածի եղբայրը՝ Մաթեւոս Սարգսյանը, որը նույնպես թունավորվել է։

 

 

Արմավիրի հիվանդանոցում էլ բուժօգնությունը լիարժեք կազմակերպել հնարավոր չի եղել կրկին սարքավորումների բացակայոթւյան պատճառով։

«Համակարգչային տոմոգրաֆիա էր անհրաժեշտ, որ հասկանային՝ ինչ խնդիր է, չունեին, սոնոգրաֆիա ունեին միայն, դա էլ ոչ մի բան ցույց չէր տալիս ասացին»,– նշեց նա։

Մաթեւոս Սարգսյանը, նրա եղբայրն ու նրանց մի քանի այլ հարազատներ օգոստոսի 29-ին փոքրիկ հավաքույթի են մասնակցել, որի ժամանակ էլ օղի են օգտագործել։

«Ես մի քանի կում խմեցի, ասեցի՝ էս ինչ օղի ա, համ չի գալիս, ու էլ չխմեցի։ Նույնն էլ եղբայրս՝ մի քանի կում ա խմել»,– պատմեց նա։

Հավաքույթից երկու օր անց՝ օգոստոսի 31-ի երեկոյան, Մաթեւոս Սարգսյանի ընտանիքը լուր է ստացել, որ նույն հավաքույթին մասնակցած՝ իրենց խնամին Արմավիրի բժշկական կենտրոնում է։ Մաթեւոսը նույնպես շտապել է հիվանդանոց, ուր րոպեներ անց բերել են նաեւ եղբորը։ Սկզբում անգամ բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե ինչն է խնդիրը, հետազոտություններով ոչինչ պարզել չկարողանալուց հետո հարզատներին խորհուրդ են տվել ռեանիմոբիլի համար վճար կատարել եւ կանչ գրանցել Երեւանից, սակայն «Շտապօգնությունն» այդպես էլ չի ժամանել, իսկ Մաթեւոսի եղբայրը մոտ երեք ժամ անց մահացել է։ Մեկ ուրիշի համար ժամանած ռեանիմոբիլով միայն կարողացել են Երեւան տեղափոխել նրանց խնամուն՝ 69-ամյա Ռուբիկ Զաքարյանին, որն այդ պահին ավելի վատ վիճակում է գտնվել քան մյուսները։

«Շտապօգնության մի մեքենա էր եկել սարքավորմամբ, այն էլ մի տղամարդու համար, որ սրտի կաթված էր ստացել։ Նա մահացավ, դրա համար էլ ասեցին՝ լավ, կուղարկենք Զաքարյանին՝ խնամուս»,– ասաց Մաթեւոս Սարգսյանը՝ նշելով, որ իր խնամու վիճակն այժմ համեմատաբար լավ է, գիտակցության է եկել։

Թունավորված տղամարդկանցից երկուսին էլ, Սարգսյանը պատմում է, որ տեղափոխել են սովորական «Շտապօգնության» մեքենայով. մեկը մահացել է Երեւանի ճանապարհին։

Մաթեւոսն ինքն էլ թունավորվել է, հիվանդանոց է տեղափոխվել նույն օրը, բայց թեթեւ ախտանշաններով։

«Այդ օրը խաչի բացում էր մեր մոտ, մի բաժակ պետական օղի խմեցի, հետո ստամոքսացավ ունեի, սոդայաջուր խմեցի, հետո մարսողական խմեցի։ Հիվանդանոցում որ ասեցի՝ նման բաներ եմ օգտագործել, ասեցին՝ դու քեզ փրկել ես»,– պատմեց նա։

Հիվանդանոցից Մաթեւոս Սարգսյանը դուրս է գրվել իր ստորագրությամբ, որպեսզի մասնակցի եղբոր հուղարկավորությանը։

Ընդհանուր առմամբ երեկվանից Արմավիրի մարզում եւ եԵրեւանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, դրանցից 11-ը ՝ մահվան ելքով, մի քանի քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է։ Քաղաքացիները բոլորը օգտվել են արմավիրցի Աշոտ Հովսեփյանից ձեռք բերած օղուց։ Օղին պատրաստված է եղել տնային պայմաններում՝ սպիրտը ջրով բացելու եղանակով։

Տղամարդը երկար տարիներ է, ինչ այդ կերպ օղի է ստանում եւ վաճառում։ Այս անգամ նա, հավանաբար ինքն էլ այդ մասին անտեղյակ՝ բժշկական սպիրտ է օգտագործել։ Նա ձերբակալված է, իսկ ալկոհոլը օգտագործած քաղաքացիների ամբողջ շրջանակը դեռ պարզվում է։

թունավորում Արմավիրի մարզ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին