f

Անկախ

Եթե սփյուռքի նկատմամբ համակարգված ու ճիշտ աշխատանք չտարվի, մեկ տասնամյակ հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)


Բազմիցս եմ խոսել Լիբանանի մասին՝ կարևոր համարելով այդ պետության նշանակությունը մերձավորարևելյան խաղատախտակի վրա: Կարևոր եմ համարում Լիբանանը՝ ոչ միայն որպես մեզ բարեկամ երկիր, որի հետ ունենք միջպետական գերազանց հարաբերություններ, այլև որպես երկիր, որի հայությունն ամբողջ Սփյուռքի միջնաբերդն է, կադրային դարբնոցը, որը, ցավոք, արդեն կորցնում է երբեմնի դերն ու կշիռը: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

Գասպարյանը հիշեցրել է, որ Բեյրութի պայթյունի առաջին իսկ օրը հենց համարձակություն ունեցավ առաջարկելու մեր պետության ղեկավարին՝ առաջինը լինել Բեյրութում և հայտարարել, որ հայությունն իր միջոցները հանգանակելու է և վերակառուցելու նավահանգիստը: «Մենք չարեցինք, հաջորդ իսկ օրը՝ Էրդողանը զանգեց նախկին վարչապետին և մյուս պետությունների ղեկավարների նման չասաց՝ ինչի կարիք ունեք, այլ ասաց՝ երեք օդանավ եմ ուղարկում, դիմավորեք: Շ

ատ չեմ ուզում մանրամասնել, բայց մենք մեր ձեռքից եկածն արեցինք, մարդասիրական օգնություն ուղարկեցինք... ապրի մեր պետությունը... որևէ բան չեմ կարող ասել, բայց ռազմավարական մտածողությունը մեզ չէր խանգարի: Չէր խանգարի, որովհետև մեր արտաքին քաղաքականությունն ավելի պրոակտիվ պիտի լինի... այսպես իներտությամբ մասշտաբային խնդիր չենք լուծի: Ինչու՞ եմ ասում Լիբանան...այդ բաստիոնը չպետք է կորցնենք, պետք է լուրջ քայլեր առնենք, որպեսզի չկորցնենք հերթական ուժեղ համայնքը, որպեսզի հետո՝ հիմարաբար՝ գլուխներս պատին չխփենք։ Լիբանանից կամ Սիրիայից դուրս եկողը գնում է Արևմուտք՝ Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, նրանց պետք է բերել հայրենիք:

Ես իհարկե հասկանում եմ, որ Սփյուռքի հարցերի հանձնակատարը կաղում է հայրենագիտական գիտելիքից, ռազմավարությունից ու քաղաքական հեռատեսությունից, հասկանում եմ, որ մեկ ամսում կոնցեպտուալ 3 մեծ սխալ թույլ տվեց՝ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ չէ հայրենադարձության, չունի նման առաջնահերթություն, հետո էլ՝ թե արաբներին ու ասորիներին բերենք, ուծեցնենք, դրանով ժողովրդագրության խնդիրը լուծենք, հետո էլ թե՝ ճապոնացիները կորեացիների ու չինացիների խառնուրդն են։ Այս ամենը կարող եմ հասկանալ...դե գուցե չգիտե իրականությունը, թերի գիտե այդ ամենը, խորհրդական չունի, կամ ունի, բայց որ ավելի վատն է՝ չի լսում նրան... բայց չեմ հասկանում մեկ բան՝ չունի՞ մեր պետության ղեկավարությունն այնքան կամք, որպեսզի փոխի այս պաշտոնյային ու ավելի պրոֆեսիոնալին նշանակի, որը կունենա մասշտաբային մտածողություն, որը տուրիստական այցերից բացի՝ սփյուռքի համայնքներ կայցելի՝ կոնկրետ խնդիր լուծելու և մեր պետության ղեկավարի սեղանին դնելու հայրենադարձության ռեալ, տնտեսապես շահավետ ծրագիր»,- ասել է Գասպարյանը և հավելել, որ եթե սփյուռքի նկատմամբ, հատկապես՝ մերձավորարևելյան մեր համայնքների հետ համակարգված ու ճիշտ աշխատանք չտարվի, մեկ տասնամյակ հետո լուրջ խնդիրներ ենք ունենալու․ «Թուրքերն արդեն հասկացել են մեր թույլ կետը: Ակտիվացել են սփյուռքում, արդեն հակազդում են մեզ՝ ոչ միայն քանակով, այլև որակով: Սրա դեմն առնել է պետք, հետո՝ փոշմանելու ենք: Բաքու, Սումգայիթ, Իրաք, Սիրիա, հիմա էլ՝ Լիբանան։ Մեկը մյուսի ետևից բաց ենք թողնում, որովհետև Սփյուռքին նայում ենք որպես որբի գլուխ, առավելագույնը՝ լոբբիստ, տուրիստ, չգիտեմ ինչ, բայց ոչ որպես մեր ողնաշար»:

Աբրահամ Գասպարյան Տեսանյութ հայկական սփյուռք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին