f

Անկախ

Կասկածի տակ դնելով Մխիթարյանի հեղինակությունը. Ուրարտուի հայտարարությունը


Երևանի «Ուրարտուն» իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ընտրանուն չմիանալու մասին:

«Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի որ իր կարծիքով չի գտնվում լավ մարզավիճակում։ Այդ հանգամանքը հանրությանը բաժանել է մի քանի բանակների՝ նրանց, ովքեր ընդունում են Մխիթարյանի որոշումը, նրանց, ովքեր ինչ-որ ստվերային նպատակներ ունեն, այդ պատճառով աջակցում են Մխիթարյանին ու նրանց, ովքեր անընդունելի են համարում նման քայլը։ Մենք այն կարծիքին ենք, որ այս հարցը ունի հստակ շրջանակ՝ Հենրիխ Մխիթարյան, հավաքականի գլխավոր մարզիչ և ՀՖՖ։ Այդ շրջանակը չպետք է ընդլայնվի։ Իսկ մյուսներն էլ այս իրավիճակը չպետք է օգտագործեն որպես պատրվակ սեփական ամբիցիաները կյանքի կոչելու համար։

Այս ամենը մեզ մտահոգում է, ունենալով Հայաստանի ամենամեծ ֆուտբոլային դպրոցներից մեկը մենք մեր սաներին որպես հաջողակ ֆուտբոլիստի օրինակ ներկայացնում ենք հենց Մխիթարյանին։ Նա միակն ֆուտբոլիստն է անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որը ոչ միայն հասել է հաջողության հանդես գալով եվրոպական առաջատար ակումբներում այլև ճանաչելի է դարձրել Հայաստանը, հայ ժողովրդին։ Մխիթարյանը մեր պատանի ֆուտբոլիստների կուռքն է, նրանց շարժառիթը, ուստի նրա հեղինակությունը կասկածի տակ դնելով մենք վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան։

Վստահ ենք, որ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի մարզաշապիկով դեռ շատ ուրախալի պահեր է պարգևելու մեզ ու մեր ֆուտբոլասերներին։ Հենրիխն ինչպես հայտնի է պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ։ Հաջողություն ենք մաղթում նրան ու վստահություն հայտնում, որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով մենք շարունակելու ենք հպարտանալ դեռ երկար տարիներ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանիանունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»:

Ուրարտու հայտարարություն Հենրիխ Մխիթարյան Հայաստան Սպորտ ֆուտբոլ

Այլ հոդվածներ հեղինակից

Փաշինյանը ճնշում է դատավորներին, որ կատարեն իր հանձնարարությունները. իրավապաշտպան
Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել
Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության այս առաքյալը․ Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» է հրապարակել (տեսանյութ)
Ավստրալիան Չինաստանից ներողություն է խնդրել բանակի մասին գրառման համար
Գորիս -Կապան ավտոճանապարհի,Մեղրիի որոշ գյուղերի և Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների մասին
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը 94,1% արդյունավետ է
Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Արգենտինայում 5,8  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 33 քաղաքացի
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը. Mediaport
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 26338 նոր դեպք  է հայտնաբերվել
Բայդենը Ջեյն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղար  կնշանակի
Հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել նոր համաճարակի․ ԱՀԿ
«Աշխարհի ամենամիայնակ փիղը» Կամբոջայում զուգընկեր  կփնտրի
ԱՄՆ-ում  մեկ  օում  կորոնավիրուսի  ավելի քան 138 հազար դեպք  է հայտնաբերվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը  կոչով է հանդես եկել
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջիկա ամիսներին չսպասել համաճարակի ավարտին
Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Անհամաչափ ուժ է կիրառվում, երբ դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը․ Ռուբեն Մելիքյան
Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին
«Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում
Ավելին
Ավելին