Եվ ո՛չ մի անհանգստություն, պետական մարմինների կողմից պատշաճ տեղեկատվություն, կառավարության անունից պաշտոնատար անձանց բացատրություններ, հրատապ նիստեր, իրավիճակի վերլուծություն:
Ի՞նչ է սա, եթե ոչ արտակարգ իրավիճակ առնվազն Արմավիրի մարզում:
...Մենք ոչ միայն պետական կառավարման արդյունավետության խնդիր ունենք, այլ սրտացավության, ուշադրության, օպերատիվության պակասի, խնդիրների ընկալման ու լուծման, վերջապես՝ սիրելի՛ քաղաքացիների իրավունքերի հարգման ու պաշտպանության:
Միայն խոսելը քիչ է:
Պաշտոնատար անձինք թող իրենց ականջներին օղ անեն, որ ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Երազի իմ երկիր հայրենի...