f

Անկախ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում գինու 30 տոննայանոց մեկ ռեզերվուար է պայթել. այս պահին նախաքննություն է տեղի ունենում. Արմավիրի փրկարար ծառայության գնդապետ (տեսանյութ)


«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղ 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել, որին կից կային 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը՝ ներկայացնելով Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի մանրամասների և հետևանքների մասին:

Նրա խոսքով՝ հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ կար պահեստավորած սպիրտ, նաև գինիներ, որի կողքին էլ պահածոների արտադրամասն էր, սակայն հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը:

«Ժամը 12:08-ի հատվածում Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ գործարանում պայթյունի հետևանքով հրդեհ է առաջացել մեր կողմից միանգամից տրվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան և մարզային փրկարարական վարչության երեք ստորաբաժանումներից չորս մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որտեղ հրդեհաշիջում և տարհանման աշխատանքեր են կատարվել, տարհանվել է տասնմեկ մարդ»,- ասաց նա և հավելեց, որ հրդեհի մարման ընթացքում երկու դի է դուրս բերվել և չորս տուժածներին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն:

Նա նշեց, որ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է: Դիտարկմանը, թե գործարանի սեփականատերն ասել է, որ պայթյունի պատճառի նախնական վարկածը զոդման աշխատանքներն են եղել, Մարգարյանը արձագանքեց՝ այս պահին նրանք չեն կարող հստակ ասել, քանի որ այս պահին նախաքննություն է տեղի ունենում, որից հետո արդյունքները պարզ կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հովհաննես Մարգարյան ԱԻՆ ՓԾ Պայթյուն Պռոշյան կոնյակի գործարան

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին