Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային» կընդունի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին և կսկսվի ժամը 18:00-ին: Խաղը կանցկացվի առանց հանդիսականների:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:
Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: