Աշխարհում 2019 թ․ ավելացել է շատ հարուստ մարդկանց թիվը: Այդ մասին հայտնում է Wealth-X ընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այժմ աշխարհում շատ հարուստ մարդկանց թիվը կազմում է 2,7 միլիոն և 2019 թ․ աճել է 10%:
Ընկերության տվյալներով՝ նման մարդկանց ընդհանուր կարողությունը նույնպես աճել է 10% -ով՝ կազմելով 26,6 տրիլիոն դոլար:
Հրապարակված տվյալների համաձայն՝ ամենահարուստ մարդկանց թվով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան և Գերմանիան: Ընկերությունում նաև նշել են, որ նման աճի հրահրել է «խոշոր կենտրոնական բանկերի քաղաքականության վերափոխումը դրամավարկային խթանման, ինչը խթան է առաջացնում ներդրողների տրամադվածությանն ու արժեթղթերի համաշխարհային շուկաներին»: