Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Հուբեյ նահանգում փետրվարի 13-ին մահացել է կորոնավիրուսով վարակված 242 մարդ: Գրում է Gazeta.ru-ն:
Սա մեկ օրվա ընթացքում այս տեսակի թոքաբորբից մահացությունների ամենամեծ թիվն է: Նախորդ ռեկորդը գրանցվել էր փետրվարի 10-ին, երբ 103 մարդ էր մահացել: Աճել է նաև նոր վարակվածների թիվը՝ 14.840 մարդ: Նահանգում սկսել են օգտագործել ախտորոշման նոր մեթոդներ:
Հիշեցնենք, որ 2019 թ․ դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է հանդիսացել: